ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախիջևանն Ադրբեջանին կապելու հիմքում ընկած է Հայաստանը 2 մասի բաժանելու մտադրությունը. Այաթոլլա Խամենեիի խորհրդական

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Tasnim գործակալության կայքում հրապարակված հոդվածում հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է զգոն լինեն ՆԱՏՕ-ի դավադրությունների և հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: 

«Դրան դեմ արտահայտվողներն ասում են, որ եթե Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապերի հեշտացում է լինելու, ապա հարևանների կողմից հայկական տարածքի զգալի հատվածի օկուպացման կարիք չկա։ Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի փոխանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, և դա ընդունված բան է երկրների պարագայում։

Շատ դիտորդներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններն այդքան պնդում առնչություն ունեցող կողմերի միջև լարվածության աճի հնարավորության վրա: Աստիճանաբար իրողությունները հայտնի դարձան, և փորձագետները հանգեցին այն եզրակացության, որ Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը դրսի հետ, և այդ դեպքում մենք 15-ի փոխարեն հարևան կլինենք 14 երկրի հետ. կխափանվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։

Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին (տարածաշրջանում) օտար երկրների առկայությունը»:

Նա նշել է, որ ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներն ու բարդությունները պատճառ դարձան, որ կովկասյան տարածաշրջանը որոշ չափով անտեսվի, և երեք գումարած երեք բանաձևը, որն ընդունվել է  Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, անտեսվի:

«Իսկ հիմա Հարավային Կովկասը կդառնա Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի միջամտության և  անօրինական ներկայության վայրը, և եթե այս միտումը շարունակվի, ապա Կովկասի իրավիճակը կսպառնա ողջ տարածաշրջանի անվտանգությանը»,– հավելել է իրանցի պաշտոնյան:

Նա նշել է. «Մեր ռուս ընկերները պետք է հասկանան, որ Կովկասի խնդիրների ամենաչնչին անտեսման դեպքում այն կդառնա հարձակման և մրցակցության վայր տարբեր երկրների համար, որոնք կոտնահարեն Ռուսաստանի և Իրանի շահերը: Այդ իրավիճակում, ամերիկացիներն ու նրանց գործակալները, ովքեր չկարողացան լուրջ աշխատանք կատարել Ուկրաինայում, կսրեն  իրավիճակը տարածաշրջանում, այսինքն՝ Հարավային Կովկասում, և կապակայունացնեն ողջ տարածաշրջանը։

Այս տարածաշրջանում խնդիրների և բարդ հարցերի ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կստիպի նրանց չսահմանափակվել (իրենց մտադրությունները) միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլև տարածել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և, ամենակարևորը, Կասպից ծովի  և դրա շուրջ գտնվող երկրների վրա, և դա պետք է լինի Իրանի և Ռուսաստանի կարմիր գիծը», - գրել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ Կասպից ծովը պատկանում է միայն ափամերձ երկրներին, և որևէ մեկին թույլ չի տրվի ներկայություն հաստատել այս շատ կարևոր ծովում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular