Մոսկվան աջակցում է ցանկացած միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Եզրակացությունները պետք է անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Բրյուսելում։