Ուսման վարձի մասնակի փոխհատուցում կստանան սոցաջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված ուսանողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ին որոշում կայացրեց, որով ուսման վարձի մասնակի փոխհատուցում է հատկացվում սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտած ուսանողներին:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու ընթացքում ի հայտ եկած խնդիրներից:
Արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի բնակիչ հանդիսացող ուսանողներին, ովքեր տարբեր պատճառներով իրենց մշտական բնակավայրի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները չեն ավարտել, ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն տալ: