ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ու Ռուսաստանի կարմիր գիծը. Թեհրանն ահազանգել է Հայաստանը երկու մասի բաժանելու եւ Իրանը Հայաստանից կտրելու վտանգի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Alphanews.am-ը գրում է.

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ստեղծմանը:  «Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից»,- Tasnim գործակալության կայքում հրապարակված հոդվածում շեշտել է նա՝ ընգծելով, որ Իրանն ու Ռուսաստանը պետք է զգոն լինեն ՆԱՏՕ-ի դավադրությունների և հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ:

Հոդվածը  ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Դրան դեմ արտահայտվողներն ասում են, որ եթե Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապերի հեշտացում է լինելու, ապա հարևանների կողմից հայկական տարածքի զգալի հատվածի օկուպացման կարիք չկա։ Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի փոխանցումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, և դա ընդունված բան է երկրների պարագայում։

Շատ դիտորդներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններն այդքան պնդում առնչություն ունեցող կողմերի միջև լարվածության աճի հնարավորության վրա:

Աստիճանաբար իրողությունները հայտնի դարձան, և փորձագետները հանգեցին այն եզրակացության, որ Նախիջևանն Ադրբեջանին միացնող այս ընդարձակ կապերի հիմքում ընկած է այն, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի, և երկրորդը` բաժանեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը դրսի հետ, և այդ դեպքում մենք 15-ի փոխարեն հարևան կլինենք 14 երկրի հետ. կխափանվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։

Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին (տարածաշրջանում) օտար երկրների առկայությունը։ Ցավոք, ուկրաինական բախումների լուրջ և բարդ խնդիրը որոշակի անփույթ վերաբերմունք է առաջացրել կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, հետին պլան է մղվել 3+3 բանաձևը, որն ի սկզբանե ընդունվել էր Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ Եվ այժմ Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) միջամտության և անօրինական ու կոռուպցիոն ներկայության վայր է, և եթե այս միտումը շարունակվի, ապա այս շատ զգայուն տարածաշրջանը գործնականում կվերածվի անվտանգության սպառնալիքի։

Մեր ռուս ընկերները պետք է զգույշ լինեն և գիտենան, որ ցանկացած փոքր անփութություն Կովկասում այն կդարձնի ներխուժման և մրցակցության վայր տարբեր երկրների և չարամիտ կողմերի միջև, որոնք հարվածելու են Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերին: Եթե նրանք անտեսեն, ապա ամերիկացիներն ու նրանց գործակալները, որոնք չկարողացան որևէ կարևոր բան անել Ուկրաինայում, կուժեղացնեն լարվածություն ստեղծող գործոնները շատ զգայուն հարավկովկասյան տարածաշրջանում և կխաթարեն ողջ տարածաշրջանի անվտանգությունը։ Այս տարածաշրջանում խնդիրների և բարդ հարցերի ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կստիպի նրանց չսահմանափակվել (իրենց մտադրությունները) միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլև տարածել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և, ամենակարևորը, Կասպից ծովի և դրա շուրջ գտնվող երկրների վրա, և դա պետք է լինի Իրանի և Ռուսաստանի կարմիր գիծը», — գրել է իրանցի պաշտոնյան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular