ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաերթից հետո 4 հոգով դիակը թաքցրել էին դաշտում. այն գտել են դեպքից 8 օր անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնություն խումբը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի շուկայի հարակից տարածք, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել էր տղամարդու նեխած դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մահացածը Հրազդան քաղաքի 54-ամյա բնակիչ Ալբերտ Մինասյանն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 2-ի ժամը 11.00-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից պեմզաբլոկի արտադրամասում 22-ամյա հրազդանցին ամբարձիչով հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել Ալբերտ Մինասյանին: Այնուհետև տեսնելով, որ նա մահացել է, գործընկերոջ՝ հրազդանցի 23-ամյա երիտասարդի առաջարկով և մյուս երկու գործընկերների ներկայությամբ դիակը տեղափոխել էին արտադրամասի հարակից դաշտամիջյան հատված և թաքցրել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորս տղամարդիկ հայտնաբերվել, հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular