ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե «ուժեղ տղա», այլ՝ շարքային «մուտիլովշիկ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս գաղտնիք չէ այն իրողությունը, որ շուրջ հինգ տարի է՝ սահմանադրորեն Հայաստանում իշխանության սուբյեկտ համարվող ժողովուրդը բովանդակային առումով որևէ սուբյեկտայնություն չունի։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պահպանելով ժողովրդավարական ձևական շղարշը, վերածվել է միանձնյա, ավտորիտար համակարգի, որում հասարակությունն որոշումների կայացման հետ որևէ առնչություն չունի:

Այն, ինչ վերջին շրջանում կիրառվում է իշխող ռեժիմի կողմից, մասնավորապես, թե ինչ մանիպուլյատիվ քայլեր է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, ոչ թե զուտ պոպուլիզմ է, այլ՝ էժան պոպուլիզմ։ Հայաստանի ժողովրդից գործնականում խլվել է իշխանությունը, որը ծառայեցվում է մի փոքր խմբակի նեղ շահերին՝ այդ ամենը ներկայացվելով՝ որպես «ժողովրդի իշխանության իրացում»։

Ըստ էության՝ Փաշինյանն այլևս փայլուն հասկանում է, որ իր կառավարումն ամբողջովին ու անդառնալիորեն տապալված է, և  չկա մի ոլորտ ու բնագավառ, որտեղ իր ղեկավարած կառավարությունը հաջողություն է գրանցել և ունի ինչ-ինչ ձեռքբերում։ Սա Փաշինյանից լավ ոչ ոք չի գիտակցում, իսկ ամենացավալին այն է, որ նա գիտակցում է և դրանից հետո  շարունակում է ինքնահոսի թողնել պետական կառավարումը։

Ինչպես հայտնի է՝ էժան պոպուլիզմի առանցքային բաղադրիչներից է հանրային դաշտում տոտալ ատելության ապահովումը և տարբեր առիթներով դրա մասին շեշտելը՝ հանրությանն այդ թեմայի մեջ մշտապես պահելու համար, այլապես իշխանության նկատմամբ վստահության չափաբաժնի անկում կնկատվի։ Ատելություն սերմանելու դրվագներն ու տիրաժավորվող թեմաները բազմաթիվ են․ «թալանեցին», «ժողովրդի արյունը ծծեցին», «կեղեքեցին», «ախպեր, նրանցից որ պրծանք, ամեն ինչի կդիմանանք» և այլ նաիվ խոսույթը հատուկ տեխնոլոգիապես մշակված արտահայտություններ են։ Բանն այն է, որ ոչ-ոք խորքային չի մտածում, թե այդ ո՞վ և կոնկրետ ի՞նչ է թալանել շարքային քաղաքացուց, հատկապես նա ինչու՞ է շեշտում «թալանչի» տերմինը, բայց դա նախապես մշակված ու ներդրված հատուկ պլանն է, որը մարդկանց ենթագիտակցության մեջ ատելության նոր ալիքի հաստատման ու փաշինյանական ռեժիմին ևս մի քանի ամսով քաղաքական կյանք ապահովող միակ բալասանն է, այլ հիմք այս իշխանությունն ուղղակի չունի։

Իշխանությունը և կոնկրետ Նիկոլը շարունակում են ապրել ֆեյսբուքյան իրականությունում,  իրերին ու դեպքերին նայել ֆեսբուքյան  օգտատիրոջ  պատուհանից։ Նրա համար չափանիշներն իր տեսաուղերձների ու տեսանյութերի «կիսումներն» ու «հավանումներն» են, երբ նա տասնհինգամյա պատանու նման ուրախանում է իր պրոֆիլում գրված մի քանի հարյուրի հասնող մեկնաբանություններով և դրանով իրեն համարում «ուժեղ տղա» ու «կրեատիվ կառավարիչ», սակայն Փաշինյանին ուժեղ դեմք համարելը պրիմիտիվություն է՝ քամի։ Որքան էլ իշխանության սազանդար հանդիսացող լրատվականները պարբերաբար մատուցեն «վարչապետը զայրացավ», «վարչապետը շան լափ թափեց», «Փաշինյանն ափերից դուրս եկավ» և այս կարգի  ֆեյք արտահայտություններ, իր ողջ պետական լրջամտությունը ֆեյսբուքյան տեսաուղերձներում ու պետության առաջին դեմքին ոչ պատշաճ վարքագծում վատնած քաղաքական գործիչը չի «ձգում»՝ դառնալու պետական գործիչ, առավել ևս՝ ռեժիմի դեմք։

Դրա փոխարեն, սակայն, Փաշինյանը, «մեծ մանիպուլյատորի» իրեն հատուկ տաղանդի շնորհիվ, դեռևս կարողանում է կառավարության նիստերի ժամանակ ցինիկ կատակներ անելով, այս կամ այն երևույթի վրա ժամերով անհեթեթ մեկնաբանություններով, մի դրվագում նա ձի է քշում, ծունր իջնում զոհված տղաների շիրիմների առաջ, սար ու ձոր բարձրանում, պատկերասրահում ու ավտոբուսում սելֆիներ անում՝ սրանք ընդամենը հերթական մոլորյալների խմբաքանակ ապահովելու փորձ է։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular