ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյան–Շառլ Միշել–Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի զատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը։

Նշենք, որ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 21-ին, սակայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա ավելի վաղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular