ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռիտա Սարգսյանի խորհուրդը՝սկսնակ լրագրողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

armenpress.am-ը գրում է. Երբ լրագրող դառնաս, աշխատիր այնպես անել, որ քո հարցազրույցների ժամանակ հնչեցրած հարցերից որևէ մեկով չվիրավորես դիմացինիդ. Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի խորհուրդն է սկսնակ լրագրողին, ով պրակտիկան սկսելիս անգամ չէր պատկերացնում, որ առաջին զրույցը կունենա Առաջին տիկնոջ հետ ու կստանա խորհուրդ, որն իրեն կուղեկցի աշխատանքային ողջ գործունեության ընթացքում: Կայքում իր պրակտիկան սկսած Մարիամ Ավանեսյանի և Առաջին տիկնոջ հանդիպումը Նկարիչների միությունում էր, որտեղ փետրվարի 20-ին բացվել էր հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ Ստաս Նամինի (Անաստաս Ալեքսեյի Միկոյանի) աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրվել էին Նամինի գեղանկարչական և գրաֆիկական 79 աշխատանքներ:

Իմ ուսումնական պրակտիկայի առաջին օրը խմբագրի կողմից հանձնարարվեց մշակութային լրագրողի հետ ներկա գտնվել ցուցահանդեսին և փորձել լուր պատրաստել: Նամինի ցուցահանդեսը լուսաբանելը պատասխանատու և պարտավորեցնող էր: Որոշեցի հարցազրույցս միայնակ անել՝ առանց ավագ գործընկերոջս: Ցուցասրահում շրջելիս նկատեցի ինչ համակ ուշադրությամբ էր նայում նկարներին ՀՀ առաջին տիկինը: Ապագա լրագրողս վստահ, բայց մի քիչ էլ հուզված մոտեցավ տիկին Ռիտա Սարգսյանին. «Ես առաջին կուրսի ուսանող եմ, սա իմ առաջին նյութն է, կուզենայի, որ իմ առաջին հարցազրույցը լիներ ձեզ հետ»:

ՀՀ առաջին տիկինը ցուցահանդեսը դիտելուց հետո սիրով խատասխանեց իմ հարցերին, որն ավելի շատ նմանվեց մտերմիկ զրույցի:

–Տիկի՛ն Սարգսյան, Ձեզ ավելի շատ ո՞ր նկարն է  դուր եկել,  ավելի տպավորել:

-Ինձ ամենաշատը տպավորել է այն նկարը, որտեղ ներկայացված է ոչ միայն Արարատ լեռը, այլ մի ամբողջ ժամանակագրություն. այնտեղ նաև 1915 թվականի պատմությունն է:

–Ի՞նչ գույներ են նկարներում գերակշռում ձեզ համար:

-Ավելի վառ: Ինձ շատ է դուր գալիս նրա սերը մայրիկի հանդեպ: Նամինը բազմակողմանի զարգացած արտիստ է: Լավ հայ, ով չմերժեց ՀՀ նկարիչների միության առաջարկը հայրենիքում ցուցահանդես բացելու: Մեկ տարվա ընթացքում արդեն ունեցել ենք երեք հանդիպում, հուսով ենք, որ կկրի շարունակական բնույթ:

Եվ վերջում, որպես խորհուրդ, Առաջին տիկինն ինձ 

 ասաց.

-Երբ լրագրող դառնաս, աշխատիր այնպես անել, որ քո հարցազրույցների ժամանակ հնչեցրած հարցերից և որևէ մեկով չվիրավորես դիմացինիդ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես մեծ սիրով պատասխանեց իմ՝  սկսնակ լրագրողիս հարցերին.

–Ի՞նչ գույներ եք տեսնում հեղինակի նկարներում՝  

հայրենասիրական,թե կարոտի:

-Ազատության գույներ, ազատ մտածողության, հենց այն գույներն ու շնչառությունը, որ Նամինը դեռևս խորհրդային տարիներից կարողացել է փոխանցել մեզ: Իհարկե, այն ժամանակ մենք հնարավորություն ունեինք վայելելու նրա երաժշտարվեստը, բայց այսօր այդ նույն գույները մենք տեսնում ենք նրա նկարների միջոցով, ինչը շատ ուրախալի է: Եվ, ընդհանրապես շատ ուրախալի է, որ մենք կարողացանք մեր հայրենակցի արվեստի լայնածավալ մտածողության շաբաթն անցկացնել Հայաստանում: Դեկտեմբերին դիտեցինք նրա ֆիլմերը, նա կարողացավ վարպետության դասեր անցկացնել մեր արվեստի բուհերում, և այսօր՝ ձմեռային ցուրտ օրը լցրեց ջերմությամբ այս զարմանահրաշ ցուցադրությունը:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular