ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ կարևոր է պետության ու հասարակության ամբողջականության վերականգնումը. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ ենք մենք բոլորս հասկանում, որ մեծ աղետի շեմին ենք, բայց անօգնական սպասում ենք, և ոչ ավելին։ Ինչո՞ւ ենք մենք հրեշավոր անտարբերությամբ նայում շրջափակման մեջ խեղդվող մեր 120 հազար հայրենակիցներին։ Ինչո՞ւ է մեզ մոտ և մեզ հետ ամեն ինչ հնարավոր։ Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ համոզեն, թե մենք հեռանկար չունենք։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Հիմնական բացատրությունը մեր պետական և ազգային կազմաքանդման իրական ծավալների մեջ է։ Մենք ճիշտ չենք ընկալում դրա մասշտաբները։

Հայաստանն այսօր նման է հին, շատ թանկ, արժեքավոր   ծաղկամանի, որը բարբարոսաբար գցել են գետնին, ջարդուփշուր արել։ Հարևանները, առիթից օգտվելով, ուզում են վերցնել առավել լավ կտորները։ Ցաքուցրիվ եղած բազմաթիվ կտորները դադարում են  իրենք իրենց ընկալել՝ որպես բավական թանկ մի ամբողջություն։

Նրանք, ում ժամանակավոր ի պահ էր տրվել ծաղկամանը, և ովքեր փշրեցին այն, անընդհատ քարոզում են, թե դա անարժեք իր էր, ստից մի բան՝ իրենց մեղքի բաժինը «զեղչելու» համար։

Իսկ մենք չենք կարողանում գտնել «ռեստավրատորներին» (վերականգնողներին), և ռեստավրացիայի եղանակները։

Ահա այս փլուզված, ջարդուփշուր եղած իրավիճակն է ամեն ինչի հիմքում։ Մենք դադարել ենք մեզ զգալ ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն։ Եվ մեր այդ վիճակը հմտորեն օգտագործվում է մեր արտաքին ու ներքին հակառակորդների կողմից։

Մեր խնդիրն է՝ վերականգնվել որպես ամբողջական պետություն և ամբողջական հասարակություն։ Սրան հասնելու համար երկու պարտադիր խնդիր պետք է լուծենք.

Ձևակերպել գրագետ, միավորող գաղափարներ, որոնք կդառնան «սոցիալական սոսինձ»։ Սրա շուրջ երեկ ունեցել եմ հրապարակում։

Ինստիտուցիոնալ վերակենդանացում, ինստիտուցիոնալ պայքար։ Այս մասին վաղը՝ մանրամասն։

Սիրողական պայքարը և անձնակենտրոն-անձնաշահ հաշվարկներով պայքարը մեզ աղետից չի փրկելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular