ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Վարդապետյանը բարձր է գնահատում ԵԽ պատվիրակության այցը Լաչինի միջանցքի սկզբնամաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին: Հայտնում են ՀՀ դատախազությունից:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ բարձրաստիճան գործընկերոջը՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած 7 պատվիրակությունների ղեկավարների բարձր գնահատականը՝ Դատախազության արտաքին և ներքին անկախության, հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերի քննարկումների արդյունավետության վերաբերյալ:

Հիմք ընդունելով համատեղ աշխատանքի շարունակականության վերաբերյալ երկուստեք ցանկությունը՝ Աննա Վարդապետյանն առաջարկել է Քրիստոս Ջիակումոպուլոսին քննարկել 2023 թվականի ավարտին կամ 2024 թվականի գարնանը նման ձևաչափով երկրորդ խորհրդաժողովն անցկացնելու հնարավորությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով:

Հանդիպման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել օրեր առաջ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցը՝ արգելափակված Լաչինի միջանցքի մեկնարկային կետ, որին ներկա է եղել նաև Քրիստոս Ջիակումոպուլոսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular