ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ՀԿ–ները դիմել են ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը․ Հանքագործների և մետալուրգների միություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Armhanq-ը ներկայացնում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը ադրբեջանական ՀԿ ների՝ ՀՀ կառավարությանն ուղղված պահանջի վերաբերյալ։

«Վերջերս հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի դարձավ, որ ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը։ Չենք պատրաստվում ադրբեջանական ակնհայտ քաղաքական սադրանքի բովանդակային դատարկությանը որեւէ կերպ անդրադառնալ։ Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս չունեն մասնագիտական որեւէ գիտելիքի հետ, այլեւ չեն տիրապետում տարածաշրջանի աշխարհագրությանը, պարբերաբար մեջբերելով ինչ-որ տեղանուններ, որոնք Հայաստանում պարզապես չկան, օրինակ՝ Գաֆան, Գեյչա եւ այլն։

Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսության հիմքերի խաթարման դեմ այս արշավը պատահականություն չի կարող լինել, հարկ ենք համարում ի լուր Հայաստանում եւ Հայաստանից դուրս բոլոր շահագրգիռ կողմերի մի քանի հանգամանք շեշտել։

  • Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտն ունի հարյուրամյակների պատմություն։ Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի անվիճելի առաջատարն է Հարավային Կովկասում, իսկ վերջին տասնամյակում ոլորտի մոդեռնիզացիան, ժամանակակից հանքարդյունաբերական չափանիշների ներմուծումը առավել քան ակնհայտ է։ Միայն ԱՃԹՆ շրջանակներում Հայաստանի ունեցած հաջողությունը բավարար է, համարելու համար, որ առնվազն կառավարչական մակարդակում ոլորտը Հայաստանում աննախադեպ առաջընթաց է ապրել։ Եվ ԱՃԹՆ-ից չափանիշներին անհամապատասխանության հետեւանքով դուրս մնացած երկրից չէ, որ մեզ պետք է կայուն զարգացման թեմայով դասեր տան։
  • Հայաստանի պետական մարմիններին կոչ ենք անում զգոն լինել երկրի ներսում, երկրից դուրս, իրավական հարթության վրա միջազգային օրենքների կամայական մեկնաբանության, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման, ընդլայնման եւ հզորացման դեմ ադրբեջանական տարբեր սադրանքներին դիմակայելու առումով։
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կառուցողական տարրերին կոչ ենք անում համագործակցության, կայուն զարգացման ոլորտում իրական ձեռքբերումների հասնելու եւ տարածաշրջանի բնապահպանական իրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ստեղծված, վեր հանելու նպատակով։
  • Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն վերջին տարվա ընթացքում գերազանցել է Ադրբեջանի ցուցանիշը, իսկ տնտեսական աճը ոչ միայն այսօր, այլեւ բոլոր կանխատեսումներով առաջիկայում զգալիորեն գերազանցելու է Ադրբեջանին։ Սա է այն պատճառն ու բացատրությունը, թե ինչու են Ադրբեջանում իրականում գոյություն չունեցող «հասարակական կազմակերպությունները» թիրախավորել Հայաստանի տնտեսության ամենակենսունակ ճյուղը։ Հետեւաբար, ի հեճուկս սրան, հայտնում ենք.
  • Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով միջազգային լավագուն փորձի, ոլորտի լավագույն նորամուծությունների ներմուծումը Հայաստան՝ հանուն անվտանգ, կանաչ և կայուն զարգացող տարածաշրջանի, որն անհնար է առանց պատասխանատու հանքարդյունաբերության»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular