ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն չի օգնում Սփյուռքին, այլեւ խանգարում է. Արթին Սուքիասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Հայատանի իշխանությունների վարած քաղաքականությունն ու Սփյուռքի ուղեգիծը իրար չեն համապատասխանում: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման մտահոգություն է հայտնել իրավաբան, քաղաքագետ Արթին Սուքիասյանը՝ նշելով, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը ոչ միայն չի օգնում, այլ խանգարում է սփյուռքյան կառույցներին:

«Սփյուռքում մեր աշխատանքը հիմնականում Հայ դատի հետ է կապված»,-ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Սփյուռքի աշխատանքը հաճախ արդյունավետ չէ, քաղաքագետն ընդգծել է՝ Հայատանի իշխանությունների վարած քաղաքականությունն ու Սփյուռքի ուղեգիծը իրար չեն համապատասխանում:

«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը բոլորովին կապ չունի մեզ հետ»,- նկատել է Արթին Սուքիասյանը: Նրա համոզմամբ՝ դեռ 4-5 տարի պետք է, որպեսզի Մակունցը հասկանա, թե առհասարակ որտեղ է գտնվում:

Սփյուռքի մոտ չի ստացվի կազմակերպված քարոզչություն տանել, քանի դեռ ՀՀ իշխանություններն այլ ուղղություն են որդեգրել: Սուքիասյանը հիշեցնում է, որ այլևս չկա Սփյուռքի նախարարություն, կա միայն հանձնակատար՝ Զարեհ Սինանյան անունով, որը շեշտել է, որ ավանդական կառույցների հետ Հայաստանը չի պատրաստվում աշխատել: Նոր Սփյուռքը ավանդական կառույցներին ինտեգրել ևս չի ստացվել:

«Հայաստանի այսօրվա իշխանությունը ոչ միայն չի օգնում մեզ, այլ շատ ուժեղ խանգարում է»,- ընդգծում է Արթին Սուքիասյանը: Նրա խոսքով՝ հայկական լոբբիստական կազմակերպությունների պատվիրակություններին եվրոպացիները բազմիցս ասել են, որ ձեր իշխանությունները երկիրը տանում են խաղաղության օրակարգով:

«Եթե Հայաստանն Արցախից իր ձեռքերը լվացել է, ի՞նչ պետք է սպասենք մյուսներից»,- արձանագրել է քաղաքագետը՝ հավելելով, որ որքան էլ ամերիկահայերը ԱՄՆ իշխանությունների հետ աշխատանք տանեն, անհնար է լինելու շատ հարցերում հայանպաստ որոշման հասնելը՝ պայմանավորված Հայաստաի իշխանության դիրքորոշմամբ:

«Մենք մեր աշխատանքը տանելու ենք, բայց արդյոք դա արդյունավետ է լինելու»,- նշել է Սուքիասյանը և հավել, որ այդ հարցում ինքը լավատես չէ:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունը երկու խնդիր ունի՝ մեկն այն է, որ անկարող են, իսկ երկրորդը՝ սխալ դիրքորոշում են որդեգրել:

«Առաջին մի քանի տարին նրանք թաքցրեցին իրենց դիրքորոշումը՝ երբեմն խոսելով Արցախի մասին»,- հիշեցրել է Արթին Սուքիասյանը:

Նրան զարմացնում է, երբ տեսնում է, որ Հայաստանում շատերը ինչ-որ սպասումներ ունեն իշխանություններից: «Արարատ Միրզոյանը ի՞նչ արեց, Լիլիթ Մակունցը ի՞նչ քայլեր է անում, իսկ ի՞նչ կարող է անել»,- հարցադրում է հնչեցրել Սուքիասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular