ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող իշխանությունները վաղուց այլևս դուրս են եկել բռնապետության արահետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ փակ, գաղտնի քվեարկությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Պատիվ ունեմ» դաշինքից պատագմավոր Թագուհի Թովմասյանին զրկեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Թագուհի Թովմասյանը վերջին ընդդիմադիր պատգամավորն էր, որ խորհրդարանական հանձնաժողով էր ղեկավարում։ Անցած տարի իշխանությունն ԱԺ փոխխոսնակի տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացրել էր Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն երեկ հրաժարվել են մասնակցել քննարկմանը՝ նշելով, թե այս կերպ իշխանությունը փորձում է վերջնական բռնապետություն հաստատել, իսկ քննարկումը տևել է ընդամենը հաշված րոպեներ։

Հիմնական զեկուցող տխրահռչակ Հովիկ Աղազարյանը կարճ ելույթ է ունեցել, որից հետո նույնիսկ հարցեր չեն հնչել։ Արդյունքում Թագուհի Թովմասյանին զրկել են Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Իշխանությունը փորձում է խուսանավել այս հարցում՝ հայտարարելով, թե Թովմասյանին պաշտոնազրկում են Ազգային ժողովի խորհրդի 46 նիստերից, 38-ին չմասնակցելու պատճառաբանությամբ, մինչդեռ փաստն այն է, որ իշխանությունն ամեն ինչ անում էր այս կերպ ընդդիմադիր պատգամավորին լուրջ կապերից ու հնարավորություններից զրկելու համար։

Թովմասյանը մեկ անգամ չէ, որ եվրոպացիների մոտ բարձրացրել է Հայաստանի իշխանությունների իրականացրած ապօրինությունները։ Գործող իշխանությունները վաղուց այլևս դուրս են եկել բռնապետության արահետ և այդ ճանապարհին որևէ բանի առջև կանգ չեն առնում։

Ի դեպ, եթե նախկին իշխանությունների օրոք նման որևէ դեպք լիներ, իրավապաշտպան կառույցները մեկը մյուսի ետևից հայտարարություններ կտարածեին, կդատապարտեին իշախնությունների վարքն, իսկ այս անգամ մեկ իրավապաշտպան՝ Դանիել Իոնիսյանն է հայտարարել, թե Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելը պետության զավթման քայլ է։ Հայտնի և անհայտ մյուս բոլոր իրավապաշտպանները, սորոսական կառույցները բերանները ջուր են առել և ընդհանրապես որևէ բառ չեն արտահայտվել փաշինյանական վարչախմբի հերթական ապօրինության կապակցությամբ։

Արման Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular