Խորհրդարանը շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը (ուղիղ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեւանում այսօր՝ հուլիսի 12-ին Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ընդհանուր առմամբ 11 հարց է։
Նշենք, որ նախօրեին ԱԺ-ն քննարկեց Սեւանալ լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակը 240 մլն խմ սահմանելու հարցը:
Բացի այդ, ԱԺ-ն նախօրեին դադարեցրեց Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում են նաեւ «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Ավտոտրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։