ՆԱՏՕ-ի անդամները Վիլնյուսի գագաթնաժողովում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի վերաբերյալ հայտարարություններ են արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշնակիցներն ընդունել են «սառը պատերազմի ավարտից ի վեր ամենաընդգրկուն պաշտպանական պլանները», հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
«Տարածաշրջանային նոր ծրագրերը, որոնք նախատեսված են Դաշինքի երկու հիմնական սպառնալիքներին՝ Ռուսաստանին և ահաբեկչությանը դիմակայելու համար, նախատեսում են բարձր պատրաստվածության մակարդակով 300,000 զինվորականների ներկայություն՝ ներառյալ օդային և նավատորմի զգալի մարտական հզորություն: Դաշնակիցները նաև հաստատել են Պաշտպանական արտադրության նոր գործողությունների ծրագիրը, որն ուղղված է համատեղ գնումների արագացմանը, արտադրական կարողությունների ավելացմանը և դաշնակիցների փոխգործունակության բարձրացմանը»,- հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։