ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետևելով Ռիչարդ Հովհաննիսյանի օրինակին՝ պետք է սերունդներին փոխանցել մեր ժողովրդի պատմությունը․ Ռուբեն Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը ցավակցել է անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ․

«Ցավով տեղեկացա աշխարհահռչակ գիտնական, պատմաբան, մեր ժողովրդի արժանի զավակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան մասին: Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ նա իր ողջ կյանքը նվիրել էր հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու գործին: Հսկայական է նրա ներդրումը հայ ժողովրդի պատմության և հայագիտական հետազոտությունների ոլորտներում:

Ապրելով հայրենիքից հեռու, մեծ ճանաչում ունենալով ամերիկյան գիտակրթական ասպարեզում՝ Ռիչարդ Հովհաննիսյանը սերտորեն կապված էր հայրենիքի հետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ էր և իր կապերով ու գործունեությամբ մեծապես նպաստում էր Հայաստանում պատմագիտության զարգացմանը:

«Պատմությունը կարող է մեռնել, եթե մոռացվի», - մի անգամ ասել էր Ռիչարդ Հովհաննիսյանն ու որպեսզի դա թույլ չտար՝ դարձել մի շարք կոթողային աշխատությունների, այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության քառահատորյակի հեղինակը:

Ափսոսում եմ, որ հայաստանցի երիտասարդ պատմաբաններն ու գիտնականները նրա դասախոսություններն ունկնդրելու հնարավորություն չեն ունեցել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չենք կարողացել լիարժեք օգտագործել Սփյուռքի հսկայական ներուժը:

Նրա նման գիտնականներն են  կենդանի պահել  մեր պատմությունը, այն փոխանցել սերունդներին: Ու մենք էլ հետևելով նրա օրինակին՝ պետք է շարունակենք սերունդներին փոխանցել մեր ժողովրդի պատմությունը, այդ թվում՝ Արցախյան շարժման պատմությունը, որովհետև մեր հերոսների սխրանքը մեզ ուժ է տալիս:

Ռիչարդ Հովհաննիսյանը հայկական խորը արմատներ ուներ, և իր զավակներին էլ դաստիարակել է որպես իսկական հայրենասերների: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա զավակներին, թոռներին, մերձավորներին ու գիտական հանրության ներկայացուցիչներին»,- նշված է Ռուբեն Վարդանյանի ցավակցական ուղերձում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular