ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամառային ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում տարեկան 3200 երեխաներ. ԿԳՄՍՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Արաքսիա Սվաջյանը հյուրընկալվել է Հանքավանի «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լուսաբաց» ճամբարներում առաջին հերթափոխով ամառային հանգիստն անցկացնող երեխաներին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալը  տեղում ծանոթացել է ճամբարում ստեղծված պայմաններին, երեխաների հագեցած առօրյային և նրանց մաղթել ուրախ ու անմոռանալի հանգիստ:

Դպրոցականների ամառային ճամբարը կազմակերպվել է ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» պետական ծրագրի շրջանակում: Հուլիսի 1-20-ը զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների 1600 դպրոցահասակ երեխաներ հանգստանում են «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լուսաբաց» և «Լավա աղբյուր» ճամբարներում։

Ճամբարային բազմաթիվ ծրագրերում ներառված են նաև կրթական, սպորտային, մշակութային բաղադրիչներ: Մասնավորապես՝ իրականացվում են երաժշտական ընդունակությունների զարգացման, տուրիզմի, բնության ճանաչողության, լեզվաճանաչողության, արվեստի (նկարչություն, քանդակագործություն և այլն), ֆիզիկական դաստիարակության և  պատմաճանաչողական ճամբարային ծրագրեր:

Ամառային հանգստի կազմակերպման ճամբարային ծրագիրն իրականացվում է  երկու հերթափոխով: Հաջորդ՝ 2-րդ հերթափոխը, կկազմակերպվի 2023 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը, որին կրկին կմասնակցեն 1600 դպրոցահասակ երեխաներ։

Ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, ապահովվում է վերոնշյալ ընտանիքների 7-13 տարեկան 3200 երեխաների հանգստի կազմակերպումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular