ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բացվել է մոլոկանների տուն-թանգարան

ՄՇԱԿՈՒՅԹ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում բացվել է մոլոկանների «Չայբուշկա» տուն-թանգարանը։ Այն պատմում է 19-րդ դարի մոլոկանների մշակույթի ու կյանքի մասին։ Այն գտնվում է Ֆիոլետովո գյուղում, որը միակն է երկրում, որտեղ ապրում են միայն այդ կրոնական շարժման ներկայացուցիչները, հայտնել է MIR 24-ի թղթակից Աննա Հարությունյանը։

Թանգարանի հիմնադիր Անատոլի Միխայլովը տարիներ շարունակ իրեր է հավաքել հարազատներից ու ընկերներից։ Եվ այդ ամենն երազանքն իրականություն դարձնելու համար։ Ցուցանմուշների մեծ մասը 19-րդ դարի են:

«Հիմնականում սպիտակ հագուստ. Այն կրում են կիրակի օրերին, տոն օրերին»,- ասել է տուն-թանգարանի հիմնադիր Անատոլի Միխայլովը։

Մեկուկես դար առաջ այդտեղ ապրում էր ինը հոգանոց ընտանիք։ Գյուղում նման տներ քիչ են մնացել, գրեթե բոլորն էլ ավերված են։ Այդ խրճիթում Անատոլին վերականգնել է առաստաղն ու տանիքը։ Մնացածը թողել է այնպես, ինչպես եղել է: «Սերնդից սերունդ ամեն ինչ կամաց-կամաց մոռացվում է։ Մենք որոշեցինք գոնե մի փոքր վերականգնել հինը, որպեսզի հիշողություն մնա, որպեսզի երեխաները դիպչեն այդ կյանքին, զգան այն»,- կիսվել է Անատոլի Միխայլովը։

Այսպես են ապրել մոլոկանները 19-րդ դարում. պատերին չորացնում են խոտաբույսերը, մոտակայքում՝ դարակներում դրված են մուրաբաներ և թթու վարունգը։ Պատուհանից դուրս կա մի փոքրիկ այգի, որտեղ աճում են ելակ, ազնվամորի, ճակնդեղ և սեղանի համար նախատեսված կանաչեղեն։ Այցելուներին թույլ չեն տալիս մնալ առանց սննդի. Չէ՞ որ հենց տուն-թանգարանի անվանումն առաջացել է «թեյ» և «խրճիթ» բառերից։

«Հյուրերին շատ է դուր գալիս մեր ուտելիքը, ոմանք խնդրում են իրենց հետ վերցնել կարկանդակներ, բլիթներ, աղցաններ»,- ասում է տուն-թանգարանի սեփականատեր Լյուբով Միխայլովան։

Հայաստանում մոլոկանները հայտնի են որպես ազնիվ և աշխատասեր մարդիկ, որոնք միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել։ Նրանք զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ։ Այժմ երկրում կա այդ կրոնական շարժման մոտ երեք հազար ներկայացուցիչ, և նրանց մեկ երրորդն ապրում է Ֆիոլետովո գյուղում։

Թանգարանի ստեղծմանն աջակցել են Եվրամիությունը և Գերմանիան «Հայաստանում նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում» ԵՄ նախաձեռնության շրջանակներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular