ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհրդի երեխաները Մալթայում մասնակցել են երիտասարդական ֆորումի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամներից Մարիամ Տոնոյանը և Տիգրան Մանուկյանը առաջին անգամ հուլիսի 4-5-ը Մալթայում մասնակցել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպված Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին։

«Խոսում են երիտասարդները երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման մասին» խորագրով միջոցառման շրջանակում երեխաները ներկայացրել են առաջարկություններ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների լիազորությունների և հասանելիության վերաբերյալ, երեխաների շրջանում օմբուսմանական հաստատությունների գործունեության մասին իրազեկվածության բարձրացման, երեխաների ներգրավման, մասնակցության ապահովման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Խորհրդի անդամներն ակտիվ մասնակացել են նաև խմբային աշխատանքների և քննարկումների, հանդես են եկել ելույթներով:

ֆորումի մասնակից 18 թիմերի կողմից մշակվել են առաջարկություններ, որոնք կներկայացվեն 2023 թվականի սեպտեմբերի կայանալիք Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) համաժողովի շրջանակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular