ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն ընդդեմ մարդու իրավունքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը, որն ըստ ամենայնի քննարկվելու է այսօր մեկնարկող արտահերթ նիստում։

Նախագծի հիմնական զեկուցողը Հովիկ Աղազարյանն է, որը բազմիցս է հայտարարել Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու իր մտադրության մասին, սակայն շրջանառվող տեղեկություններով՝ նախագիծը մշակվել է հենց Աղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի համատեղ ջանքերով, ընդ որում նրանք պատճառաբանում են, թե իբր հանձնաժողովի նիստում 100 հազարավոր հայաստանցիների հասցեին վիրավորական արտահայտությունները Թագուհի Թովմասյանը չի կանխել՝ հնարավորություն տալով դրանք տարածել և տիրաժավորել, խոսքը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանի հայտարարությունների մասին է, որի հետ բանավեճը գրեթե հասնելու էր ծեծկռտուքի, ընդ որում այդ հանձնաժողովի նիստում Ղազարյանն ու Թագուհի Թովմասյանը միայնակ էին եղել՝ դիմագրավելով «Քաղաքացիական պայմանագրի» գազազած պատգամավորների հարձակումներին։

Խուլիգանական այդ դրսևորումները, որ իրենց թույլ են տվել Արթուր Հովհաննիսյանն ու մյուսներն, այդպես էլ մնացել են անարձագանք իրավապահների կողմից և փոխանակ նրանց պատժելու, այսօր փորձում են պատժել իրականում միակ աշխատող հանձնաժողովի նախագահին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։

Դեռևս ամիսներ առաջ իշխող խմբակցության ջանքերով՝ ընդդիմության մյուս բոլոր հանձնաժողովի նախագահները պաշտոնանկ արվեցին և փոխարինվեցին ՔՊ-ական կադրերով։ Մարդու իրավունքների հանձնաժողովի աշախատանքը մնացել է Փաշինյանի և նրա կողմնակիցների կոկորդին և բնավ զարմանալի չէ, որ ի վերջո նրանք փորձելու են պաշտոնանկ անել Թագուհի Թովմասյանին, որպեսզի վերջինս չկարողանա պարբերաբար շփվել եվրոպացի գործընկերների հետ և նրանց ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը։

Աստղիկ Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular