ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրանուշ Հակոբյանի՝ համացանցում ամենաշատ քննարկված լուսանկարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ու Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պատշգամբային ռոմանտիկ լուսանկարները երեկ մեծ աշխուժություն առաջացրեցին: Տիկին Հրանուշի կանացի կերպարն ու Ամիրյանի՝ ջենտլմենական դրսևորումներով լուսանկարները, սակայն միակները չեն, որոնք տիկին նախարարին հասարակությանը ներկայացրեցին բոլորովին այլ, ոչ պաշտոնական շղարշի ներքո: Ասեմ ավելին՝ տիկին Հակոբյանը շռայլ է այս հարցում: Նա պարբերաբար լուսանկարչական խցիկների առաջ հայտնվում է այնպիսի ոչ ստանդարտ իրավիճակներում, որ այդ լուսանկարները վայրկենական հեղեղում են հայկական տաղտուկ համացանքը.

        

Իսկ սա արդեն 2015թ․ հուլիսին արված լուսանկարներ են. ռոմանտիկ ու ինքնամոռաց այս լուսանկարները համացանցում մոտավորապես այս բովանդակությամբ տարածվեցին: Իսկապես ռոմանտիկ է.

   

Սրանք էլ 2013թ. ֆոտոներ են. Արմավիրի զորավարժարանում արված այս լուսանկարներում տեսնում ենք մեր պաշտոնյաներից շատերին՝ զինվորական համազգեստով: Ինչպես պնդում են ականատեսները, Հրանուշ Հակոբյանը հրաշալի կերպով խոցել է թիրախը, իսկ հետո իր հաջողության գաղտնիքով կիսվել է գործընկերների հետ՝ «Կրակելիս պատկերացրի, որ Ալիևի վրա եմ կրակում»

Իսկ ահա սրանք անցած ամռանը Երևանի մետրոյում արված լուսանկարներ են: Տիկին նախարարը հագնված է ոչ պաշտոնական, ձեռքին ինչ-որ անհասկանալի թղթե տոպրակ է, դե իսկ վարսերն էլ, տիկին Հակոբյանի համար, ոչ ստանդարտ հարդարված: Կիրակի օրով արված այս լուսանկարները տիկին նախարարին իսկապես բլորովին այլ դիտակետից ներկայացրին.

 

prikolphoto

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular