ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է ՀՀ ԱԽ քարտուղարն այսքան ժամանակ անում Վաշինգտոնում. «Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը, «չգիտես ինչու», զբաղվում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով՝ հաճախ անգամ շրջանցելով Միրզոյան Արարատի «դուքյանը», բավական ժամանակ ԱՄՆ-ում է: Վերադարձել է, թե՝ ոչ, ինչով է զբաղված պետության հաշվին, խեր ու խաբար չկա: Ամեն դեպքում, երեկվա դրությամբ վերադառնալու մասին հրապարակային լուր չունեինք:

Ինչու Արմեն Գրիգորյանին կանչեցին 

Բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների «սիրելի» ԱԽՔ-ի՝ Վաշինգտոն մեկնելը միշտ էլ վտանգավոր տեսք ունի: Անցած սեպտեմբերի 27-ին հենց նա Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Սալիվանի քավորությամբ տեղի ունեցած Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ ստորագրեց մի փաստաթուղթ, որը Պրահայում դրվեց Նիկոլի առջև, և նա պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Ու հիմա, երբ նույն ԱԽՔ-ին նորից Սալիվանը կանչել է, իհարկե, լրջագույն մտահոգություններ դրանից առաջանում են:

Բանն այն է, որ սեպտեմբերի 27-ի այդ փաստաթուղթն այդպես էլ իր վերջնական նպատակին չհասավ: Դրանում կետ կար Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների մասին, սակայն դեռ այդ «բանակցությունները», որով Արցախը կհամաձայնվեր ճանաչել Բաքվի գերիշխանությունը, չկա: Փաստաթղթում կետ կար նաև Մեղրիի երկաթուղու գործարկման մասին՝ առանց ռուսական որևէ հսկողության: Դա, ըստ էության, նշանակում է «Զանգեզուրի միջանցք», և այս պահին դա ևս կատարված չէ: Եվ երբ Սալիվանը նրան կանչել է, կարելի է կռահել, թե ինչի համար:

Հիշեցնենք, մինչ այդ ԱՄՆ-ում էր Միրզոյան Արոն՝ Բայրամովի հետ հանդիպումների շարք անցկացնելու համար: Ակն հայտորեն պետքարտուղար Բլինքենի կազմակերպած այդ գործընթացը Վաշինգտոնի ցանկացած արդյունքը չտվեց: Չի հաջողվում լուծել ամենակարևոր՝ Ստեփանակերտ-Բաքու «բանակցությունների» գերխնդիրը: Պատճառն էլ է հասկանալի. ռուսական զորքն Արցախում է: Արդյունքում, ինչքան էլ որ Վաշինգտոնից Ստեփանակերտին մինչև իսկ ուժա յին լուծումով սպառնացին, սակայն բոլորն են հասկանում, որ Ալիևի համար այդ քայլին գնալը ծայրահեղ ռիսկային է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular