Հայաստանը զենք է արտահանել Կոնգո. ՊՆ խոսնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանը զենք է արտահանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք եւ զինամթերք»,- գրել է նա:
Նշենք, որ Panarmenian.net-ը տեղեկություն էր տարածել, որ 2014 թ. Հայաստանից զենք է արտահանվել դեպի Կոնգո։ Արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ 1մլն 468 հազար դոլար մաքսային արժեքով։