ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեսգիշերային վեճ ու դանակահարություն Նոր Արտամետում. Չորսով մեկի դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 9-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժին փոխանցվեց հաղորդում. «Աբովյան» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Արտամետ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նաիրիի բաժնի ոստիկաններին հաջողվեց պարզել, որ Նոր Արտամետ գյուղում՝ դանակահարված տղամարդու տան մոտ, վեճ էր ծագել նրա և Նոր Հաճնի չորս բնակիչների միջև, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել էր:

Բացահայտումն ավարտին հասցնելու նպատակով Նաիրիի քրեական հետախույզները համագործակցեցին Նոր Հաճնի բաժանմունքի գործընկերների հետ: Համագործակցությունն արագ արդյունք տվեց: Ստացվեց հավաստի տեղեկություն, որ դանակահարողը նորհաճնեցի 46-ամյա տղամարդն է: Նա Եղվարդ քաղաքում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ խոստովանեց արարքը:

46-ամյա տղամարդը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular