ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիլիջանում հյուրատանն անցկացված ծնունդն ավարտվել է դանակահարությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ի տեղեկություններով հուլիսի 8-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ծառայողները հաշված օրերի ընթացքում իրականացնում են հատուկ օպերացիա, որի շրջանակում ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել մի քանի անձանց:

Հուլիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ իրենց մոտ է ընդունվել «կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ:

Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հարությունյանն է:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, մարզի ոստիկաները պարզել են դեպքի հանգամանքները: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր.- ի 44-155 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

Երեկ արդեն, Տավուշի մարզի ոստիկանների ստացած օպերատիվ տվյալներով իրականացրել են կասկածյալներին հայտնաբերելու օպերացիան ու Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Ս.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սամվել Գ.-ին, 21-ամյա Աշոտ Խ.-ին, 22-ամյա  Նվեր Ղ.-ին, 22-ամյա Կարեն Վ.-ին, 21-ամյա Արսեն Ս.-ին, 21-ամյա Լևիկ Պ.-ին և  Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 18-ամյա Արտեմ Մ.-ին:

Պարզվել է նաև, որ հուլիսի 6-ին, Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում գտնվող «Թեհմինե Հախվերդյան» ԱՁ հյուրատանը Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը նշելիս համար երաժշտության ձայնի բարձրացման հետ կապված վիճաբանել են Ալբերտ Հ.-ն ու Տավուշի մարզի բնակիչ 14-ամյա Սեյրան Ղ.-ն, որի ընթացքում էլ Արմեն Ս.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Հարությունյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մասնակիցների հիմնական մասին ոստիկանները հայտնաբերել են: Ձեռանարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular