ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորվեգիայի Բերգեն քաղաքում ազգությամբ ադրբեջանցին հյուրանոցում սպանել է ուկրաինացի փախստականին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նորվեգիայի Բերգեն քաղաքում Magic Hotel Solheimsviken հյուրանոցում ազգությամբ ադրբեջանցին սպանել է Ուկրաինայից 30-ամյա փախստականին։ Այս մասին հայտնում է Nettavisen պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Ոստիկանությունից հայտնել են, որ հյուրանոցը գտնվում է Բերգենի կենտրոնի մոտ, այնտեղ տեղավորվել են Ուկրաինայից փախստականներ։

Սենյակներից մեկում հյուրերը հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներով մի կնոջ։ Տուժածին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներն անզոր են են եղել փրկել նրա կյանքը:

Տեղի լրագրողները դժգոհել են, որ ոստիկանությունը «դժկամությամբ է պատասխանում» հարցերին, թե կոնկրետ ինչպես է սպանվել Ուկրաինայի քաղաքացին։

Հանցագործություն կատարելու մեջ կասկածվում է ծագումով ադրբեջանցի մի քաղաքացի, ով նույնպես ապրել է Նորվեգիայում, բայց այլ վայրում։ Տղամարդը բերման է ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular