ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է ԱԷԿ-ի բլոկների ստուգված մոդելներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sng.fm-ը գրում է, որ Հայաստանը Ռուսաստանից առաջարկ է ստացել կառուցել ժամանակակից ատոմային էներգաբլոկ, որը նման է արդեն գործող Լենինգրադի ԱԷԿ-ին։ Հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների և փորձագետների ճանաչողական այցը Լենինգրադի ԱԷԿ կազմակերպել էր «Ռոսատոմ»-ը ատոմային էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաները ցուցադրելու նպատակով։

Լենինգրադի ԱԷԿ-ի գործող ռեակտորը (VVER 1200 ՄՎտ) հուսալի և անվտանգ է և կարող է օրինակ ծառայել մինչև 2036 թվականը Հայաստանում ատոմակայանների ապագա կառուցման համար։ Այդ էներգաբլոկների  գործունեության հինգ տարիների ընթացքում ոչ մի վթար կամ արտակարգ դեպք չի եղել։

«Ինչո՞ւ այդ բլոկը: Քանի որ այն արդեն փորձարկվել է: Դա VVER 1000 ՄՎտ հզորության էներգաբլոկի անալոգային է, պարզապես ավելի մեծ ծավալով: Ստացիր նախագիծը, ստացիր շահագործման լիցենզիա և, խնդրեմ, շահագործիր, և ոչ մի խնդիր»,- ասել է «Ռոսատոմէներգո» կոնցեռնի Լենինգրադի մասնաճյուղի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նիկոլայ Կաշինը։

Թեև Ռուսաստանը միջուկային կայանների համար ավելի կոմպակտ էներգաբլոկների տարբերակներ ունի, օրինակ Չուկոտկայում օգտագործվող լողացող բլոկը, բայց Հայաստանի դեպքում դա չի դիտարկվում, քանի որ երկիրը չունի ելք դեպի ծով կամ օվկիանոս։ Փոխարենը ուշադիր փորձագետներն առաջարկում են դիտարկել Հայաստանի կարիքներին և տնտեսությանը համահունչ ռուսական ավելի փոքր էներգաբլոկներ ընտրելը։



Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular