ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելում բացատրել են, թե ինչու զենք չեն փոխանցում Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևում Իսրայելի դեսպան Միքայել Բրոդսկին ասել է, որ երկիրը զենք չի փոխանցում Ուկրաինային, քանի որ ինքն էլ է ռազմական գործողություններ իրականացնում։ Այս մասին նա հայտարարել է ուկրաինական  «Շաբաթվա հայելի» հրատարակությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ վերջերս ավարտվել է Ջենին քաղաքում ահաբեկչության ենթակառուցվածքի ոչնչացման իսրայելական հերթական գործողությունը։

Նաև ագրեսիայի դեպքում Իսրայելը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի երկրների, կարող է հույսը դնել միայն իր վրա, ասել է նա։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկիրը չի տրամադրի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգ Ուկրաինային՝ վախենալով, որ դրանք կարող են հայտնվել Իրանի ձեռքում։

Քաղաքական գործիչն ասել է, որ այդ դեպքում Իրանը կկարողանա այդ զենքերն օգտագործել հենց Իսրայելի դեմ։

Նեթանյահուն ընդգծել էր, որ եթե «Երկաթե գմբեթը» մտնի Իրանի տարածք, ապա Իսրայելի միլիոնավոր քաղաքացիներ կմնան անպաշտպան և վտանգի տակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular