ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրաձայնեք Արցախի իրավիճակի ու խնդրի մասին․ Ռուբեն Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծանր շրջափակումն օրեցօր ավելի է վատթարացնում իրավիճակն Արցախում: Ունենք դեղորայքի, սննդի ու հատկապես տեղաշարժվելու խնդիր, քանի որ բենզինի ու դիզվառելիքի հարցն ամենասուրն է: Գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Բայց այս իրավիճակից մենք ոչ թե պետք է վախենանք, ոչ թե փորձենք ինքներս մեզ կտրել իրականությունից ու մեկուսանալ, այլ հասկանալ, որ միայն ընդդիմանալով ու գործ անելով է հնարավոր արդյունքի հասնել:

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի՝ «Սփյուռք-Արցախ-Հայաստան. համագործակցություն» քննարկման ժամանակ խոսեցի նաև «Մենք ենք մեր սարեր» գործակալության ծրագրերի մասին, որոնք անկախ ամեն ինչից, մենք փորձելու ենք իրականություն դարձնել: Մեր ծրագրերից մեկն Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելուն է վերաբերում, ինչը թույլ է տալու, որ բուժհաստատությունն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենա՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:

Գիտեմ, որ մեր շատ հայրենակիցներ են ուզում օգնել Արցախին ու հարցնում են ՝ ի՞նչ անել: Ես ասում եմ հետևյալը՝ բարձրաձայնեք Արցախի իրավիճակի ու խնդրի մասին, ձեր մասնակցությունը բերեք Արցախում իրականացվող ծրագրերին ու այն գործողություններին, որոնք ուղղված են Արցախը հայկական պահելուն, և ամենակարևորը, մի՛ եղեք անտարբեր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular