ԱՄՆ ԶՈւ-ն ռուսական կործանիչներին մեղադրել է Սիրիայում ամերիկյան անօդաչուներին «հետապնդելու» մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական կործանիչները Սիրիայում «հետապնդում» են ամերիկյան անօդաչուներին արդեն երրորդ օրն անընդմեջ, տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ-ն, փոխանցել է The Associated Press-ը։
ԱՄՆ ԶՈւ հայտարարությունում նշվել է, որ ուրբաթ մոտ երկու ժամվա ընթացքում MQ-9 երեք անօդաչուներ «հերթական անգամ, Սիրիայում թռիչքի ժամանակ ենթարկվել են հետապնդման» ռուսական կործանիչների կողմից։
«Ռուսական ինքնաթիռները կատարել են 18 ոչ պրոֆեսիոնալ թռիչք, որոնք ստիպել են MQ-9-ներին արձագանքել, որպեսզի խուսափեն վտանգավոր իրավիճակներից»,- ասել է ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքս Գրինկեւիչը։
«Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին վերադառնալ պրոֆեսիոնալ ռազմաօդային ուժերի սահմանված նորմերին, որպեսզի մենք բոլորս կարողանանք մեր ուշադրությունը վերադարձնել ԻԼԻՊ վերջնական տապալման ապահովմանը»,- ավելացրել է գեներալ-լեյտենանտ Գրինկեւիչը։