Ռուսաստանի Դաշնությունից մի զբոսաշրջիկ պատմել է, թե Հայաստան տեղափոխված ռուսները որքան են վաստակում ու ծախսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆGlas.ru-ն գրում է, որ Zen ալիքի բլոգեր Անաստասիա NeRugai-ը ծավալուն հարցում է անցկացրել Երևան տեղափոխված իր համաքաղաքացիների շրջանում և պատմել է, թե ինչով են նրանք զբաղվում:
Բլոգերի խոսքով ինքը ստիպված է եղել հարցազրույց վերցնել մեծ թվով մարդկանց հետ մանրամասները ճշտելու համար։ օրինակ ռուս բլոգերն ասում է, որ իր համաերկրացիներից մեկը զբաղվում է լուսանկարչությամբ և դրա համար ամսական 55 հազար ռուբլի է ստանում։ Սակայն նման գումարը նա Հայաստանում անբավարար է համարում։
Ռուս Քսենիան աշխատում է որպես անգլերենի ուսուցչուհի Երևանում։ Աղջիկը հիշում է, որ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ծախսել է 45 հազար ռուբլի։ Ընդ որում, այդ գումարում հաշվարկված չէ ապրելու վայրի վարձավճարը։ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած երիտասարդ Ազատն էլ ասել է, որ լավ է վաստակում, խոսքը 200 հազար ռուբլի գումարի մասին է։ Սակայն, նա ունի բժշկական փորձ: Ազատն աշխատում է որպես մերսող թերապևտ։
Հայաստան տեղափոխված երիտասարդ պետերբուրգցի Դեմին կյանքից չի դժգոհում: Նա աշխատում է որպես դիզայներ։
- Ես ստանում եմ 60000 ռուբլի դրույքային աշխատավարձ, գումարած լավ տոկոսները և գումարած լրացուցիչ ֆրիլանսի պատվերները։ Ես բավականաչափ փող ունեմ, բայց ավելին կցանկանայի,- պատմել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը