ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ազգային ուտեստները զարմացրել են գաստրոնոմիական փառատոնի հյուրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ հայկական Դիլիջանում անցկացվել է գաստրոնոմիական փառատոն: Երկրի 20 ռեստորաններ ներկայացրել են իրենց ֆիրմային ուտեստները։ Հյուրերը կարող էին համտեսել յուրաքանչյուրը և նույնիսկ սովորել, թե ինչպես պատրաստել դրանք: MIR 24-ի թղթակից Աննա Հարությունյանը մի քանի բաղադրատոմս է գրել:

  «Դա սովորական օշարակ է և, իհարկե, լոռամրգի հյութ», - պատմել է մասնակիցներից մեկը: Նաև ձվի սպիտակուց։ Այդ կոկտեյլը բարմենը նվիրել է Դիլիջանին։ Շուտով խմիչքը կհայտնվի տեղական ռեստորանների ճաշացանկում։

«Ես սիրում եմ տարբեր վայրերում համեղ ուտելիքներ ուտել և համեղ խմել, ինչ որ անսովոր բան, օրինակ նման կոկտեյլներ»,- ասել է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկ Անտոն Անդրեևը։

Վարպետության դասերին մարդիկ ինքները կարող են խմիչք կամ ուտեստ պատրաստել։ Պարզվել է, որ միջուկով տորթը` ժենգյալով հացն, ամենահեշտ խորտիկը չէ:

«Կինս շատ էր ուզում գալ այստեղ, ես նրան բերեցի և միևնույն ժամանակ փորձում եմ ժենգյալով հաց պատրաստել։ Ինչպես պարզվեց, ամենադժվարը խմորի բաժանված կտորների չափն ընտրելն է»,- պատմել է երևանցի Սերգեյ Մինասյանը։

Յուրաքանչյուր ռեստորան ներկայացրել է առնվազն մեկ ֆիրմային ուտեստ: Գյումրեցի խոհարարները պատրաստել են քյալլա՝ եփած ցլի գլուխ: Միսը մանր կտրատում են և մատուցում որպես սենդվիչ երեք տեսակի տարբեր սոուսներով։

«Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում կոնկրետ ուտեստներ ուտել, հենց նրանց համար էլ մենք մտածել ենք քյալլա մատուցելու այս ձևը։ Եվ կարծես թե դա մեզ հաջողվել է, քանի որ այն փորձող հյուրերը սիրահարվում են համին ու զարմանում, որ դա այն նույն քյալլան է»,- ասել է ռեստորանի տնօրեն Գագիկ Սերոպյանը։

Դիլիջանում անցկացվող գաստրոնոմիական փառատոնը նաև ռեստորատորների համար փորձի փոխանակման հնարավորություն էր։ Իսկ զբոսաշրջիկների համար առողջարանային քաղաք գալու և ազգային խոհանոցին ծանոթանալու ևս մեկ պատճառ: «Մենք անում ենք այնպես, որ Երևանից, երկրի այլ ծայրից մարդիկ գան, այցելեն Դիլիջան, ճանաչեն քաղաքն, ապրեն ինչ-որ հյուրանոցում, ինչ-որ տեղ ծախսեն իրենց գումարները և այլն։ Որպեսզի տեղական բիզնեսը հնարավորություն ունենա դրա վրա գումար աշխատել»,- ասել է փառատոնի կազմակերպիչ Ալիկ Օրդյանը։ Կազմակերպիչները հաջորդ տարի նախատեսում են մասնակիցների ցանկն ավելացնել Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի ռեստորանների հաշվին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular