ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում խուսափել նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրված են հայտարարություններ՝ օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայականներ, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Մասնավորապես՝ «ArmSecretShop» տելեգրամյան ալիքում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ ալիքի վարողը 4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց առաջարկում է պատրաստել և տրամադրել 10 տարի ժամկետով ԱՄՆ մուտքի արտոնագիր՝ առանց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն այցելելու և հարցազրույցի մասնակցելու: Նույն տելեգրամյան ալիքում նշված է նաև, որ 11000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց պատրաստում և տրամադրում են Իսպանիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիների անձնագրեր, միջազգային վարորդական իրավունքի վկայական և նույնականացման քարտ, իսկ 12000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ:

Պարզվել է, որ «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքի վարողը կանադական անձնագիր պատրաստելու համար որպես կանխավճար պահանջում է գումարի 50 տոկոսին համարժեք կրիպտոարժույթ, որից հետո պատվիրատուն տելեգրամյան ալիքին պետք է փոխանցի 3x4 չափի լուսանկար, հայկական անձնագրի լուսանկար, ինչպես նաև ձևաթղթի վրա կապույտ թանաքով դրոշմված մատնահետքերի լուսանկար:

Տելեգրամյան ալիքում նշված է, որ իրենք օգտատերերի հետ չեն հանդիպում, հեռախոսահամար չեն տրամադրում և աշխատում են միայն փոստային ծառայությունների միջոցով, իսկ քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով, տելեգրամյան ալիքում հրապարակված են օտարազգի անձանց տվյալներով փաստաթղթերի նմուշներ, որոնք իբրև թե իրենց կատարած աշխատանքներն են:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթղթերը պատրաստված են համացանցից ներբեռնված ֆայլերի միջոցով: Հատկանշական է, որ պաշտոնական եղանակով անձնագիր ստանալու համար պահանջվում է ներկայացնել 3.5x4.5 չափի լուսանկարներ, ինչը ակնհայտ վկայում է տելեգրամյան ալիքի վարողի կողմից կեղծ փաստաթղթերի պատրաստման և խաբեությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու մասին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքից, կան նաև «Diplomatic passport», «passport sale», «Passport, drivers license ID card for sale»  և «Паспорт России» ալիքներ ևս, որտեղ նույնպես տեղադրված են կեղծ անձնագրեր և այլ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություններ:

Վերոնշյալը, ինչպես նաև գործընթացի իրականացման գրեթե անվերահսկելի տիրույթը, փաստաթղթերի առաքման և ծառայությունների համար վճարման եղանակը հիմք են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ գործընթացի զեղծարար լինելու մասին, որն իր մեջ պարունակում է խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու խարդախ մեխանիզմ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, անօրինական գործարքներից, ինչպես նաև դրանց արդյունքում հնարավոր ֆինանսական կորուստներ կրելուց, իսկ հանցավոր սխեմայի արդյունքում արդեն իսկ տուժած քաղաքացիներին՝ դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ՝ 1-91 հեռախոսահամարով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular