ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը քննարկում է միասնական թեկնածուով մասնակցելու հարցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական «Հայաստան» դաշինքն այս պահին քննարկումներ, խորհրդակցութուններ է անցկացնում աշնանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, Ազգային ժողովում այդ մասին ասել է խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ ճիշտը համախմբվելն է, ցույց տալ, որ Երևանը համակարծիք չէ այն քաղաքականությանն, որ իրականացվում է իշխանությունների կողմից, թեև կա մտավախություն, որ կգործադրվի վարչական ռեսուրս։ «Վստահ եմ, որ պետք է համախմբվել ու միասնական թեկնածուով հանդես գալու հստակ ուղերձ հղել, Երևանի ընտրությունները չեմ կարծում, որ ուղղակի կենցաղային ընտրություններ են, Երևանը ՀՀ կենտրոնն է, քաղաքական կենտրոնն է, ամեն դեպքում քաղաքականացված ընտրություններ կլինեն»,- նշել է պատգամավորը։

Փաստացի խորհրդարանական ընդդիմությունը սկսում է գիտակցել միասնական թեկնածուով ընտրություններին մասնակցելու և իշխանությանը պարտության մատնելու անհրաժետության մասին։ Ինչպես բազմիցս նշել ենք «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է տասնյակից ավելի արբանյակ և փսեվդոընդդիմադիր կուսակցություններով մասնակցել ընտրություններին, փոշիացնել ընդդիմության ձայները։

Միայն այդ պարագայում հնարավորություն ունի հաղթանակ տանելու։ Մինչդեռ երեկ «Գելլափի» հրապարակած հարցումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ունի ընդամենը 10,1%, լավագույն դեպքում այդքան էլ հնարավոր կլինի ստանալ վարչական ռեսուրսի, կրիմինալի և փողի չարաշահման պայմաններում, այսինքն ընդդիմությունն ունի բոլոր հնարավորությունները գործող իշխանություններին լուրջ պարտության մատնելու, իսկ Երևանում հաղթանակ տանելու դեպքում, շատ արագ հնարավորություն կստեղծվի ողջ երկրում իշխանափոխություն անելու։

Թերևս թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ մյուս իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են իսկապես ջանքեր գործադրել, միավորվել մեկ, չվարկաբեկված և լուրջ քաղաքական ուժի շուրջ, իսկ լավագույն դեպքում միասնական ցուցակով մասնակցելու ընտրություններին։ Այդ դեպքում իրական հնարավորություն կլինի իշխանափոխությունը սկսել երկրում։

Արայիկ Համբարձումյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular