ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերելակներն ու ՔՊ-ն. նախընտրական կիսատ խոստումներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը չափազանց ուշագրավ դիտարկում է արել։ Երևան քաղաքում այս տարվա սկզբի դրությամբ առկա փոխարինման ենթակա է 3200 վերելակ, որից այս տարի նախատեսվում է փոխարինել 500-ն, անցած տարի էլ փոխարինվել է 467-ը։

Իհարկե, պարտադիր և առաջնային պայման է վերելակների փոխարինումը, սակայն, ըստ Առաքելյանի, պարզվում է, որ մոտ 1000 վերելակի փոխարինումը, կամ դրա ծրագիրը բացառապես նախընտրական խոստում է, որովհետև Երևան քաղաքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաջորդ 3 տարիներին նախատեսվում է փոխարինել տարեկան ընդամենը 100 վերելակ, այսինքն արդեն աշնանն՝ ընտրություններից հետո, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվի մնալ իշխանության ղեկին, բնավ էլ միջոցներ չեն հատկացնելու Երևանում վերելակներ փոխարինելուն։

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ 2700 վերելակ, եթե բաժանում ենք տարեկան 100 վերելակի, ապա ստացվում է 27 տարի, այսինքն, եթե տեսականորեն ՔՊ-ն մնա իշխանության, Երևանի բոլոր վերելակները կփոխարինվեն 2050 թվականին։

Ըստ էության, այս դրվագը բացահայտում է մի շատ կարևոր ճշմարտություն՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար առաջնայինն այս պահին Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելն է և դրա համար նրանք անխնա ծախսում են բյուջեի միջոցներն, ի դեպ, ոչ այնքան բարեխիղճ և պրոֆեսիոնալ։

Երևանի բնակիչները բողոքում են չափազանց վատ տարվող ասֆալտից և այլ աշխատանքներից, այսինքն նույնիսկ այս առումով «Քաղաքացիական պայմանագիրը» և փոխքաղաքապետի թիմը չունեն բավարար հմտություններ, որպեսզի անգամ պետական ծախսերը կարողանան վերլուծել և նորմալ վերահսկել, ինչն էլ վկայում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ ամենայնի, կպարտվի Երևանի ավագանու ընտրություններում, և երևանցիները շատ ավելի շուտ հնարավորություն կունենան փոխարինել իրենց վերելակները։

Նարինե Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular