ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է «Հայաքվեն» դարձել իշխանությունների աչքի փուշը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայաքվե» նախաձեռնությունը, որը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար, շարունակում է ստորագրահավաքի կազմակերպումը։ Եթե Հայաստանի 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքվի, ապա, Սահմանադրության համաձայն, հարցը պետք է մտնի Ազգային ժողովի օրակարգ: Բայց եթե խորհրդարանն այն չհաստատի, ինչը սպասելի է, քանի որ մեծամասնություն է կազմում ՔՊ-ն, ապա անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախաձեռնության առաջարկած նախագիծը հանրաքվեի դնելու համար: Երկրորդ տարբերակն էլ ուղղակի սահմանադրական փոփոխությունների ճանապարհն է, որի համար անհրաժեշտ կարող է լինել 200 հազար ստորագրություն, որպեսզի ուղղակի հանրաքվեի միջոցով ընդունվեն այս կամ այն փոփոխությունները:

Ստորագրահավաքի անցկացումը ցույց է տալիս, որ հանրային հատվածը շատ ակտիվ է նախաձեռնությանը միանալու և սատարելու հարցում: Նույնիսկ մարդկանց հերթեր են գոյանում: Մյուս կողմից՝ քաղաքական ուժերի կողմից ևս յուրահատուկ հետաքրքրություն է նկատվում: Ուշագրավ է, որ «Հայաքվեին» միացան ինչպես արտախորհրդարանական ընդդիմությունը կազմող ուժերը, այնպես էլ խորհրդարանական ընդդիմությունը։ Այստեղ ուշագրավ է, որ այս նախաձեռնությունը փաստացի դարձավ այն եզակի հարթակներից մեկը, որը հնարավորություն է տալիս մի կողմ դնել ընդդիմադիր միավորների բոլոր տարակարծությունները ու կոնկրետ թեմայի շուրջ միասնականություն ցուցաբերել։ Ուստի նախաձեռնությունը կարող է ընդհանրապես խթան դառնալ, որպեսզի ընդդիմությունն ուղղակի միասնական ճակատով հանդես գա: Այսինքն` նախաձեռնության հետագա հաջողությունը կարող է նաև ինստիտուցիոնալ հիմքեր ապահովել ընդդիմադիր դաշտի որոշակի կոնսոլիդացիայի համար:

Սրան զուգահեռ իշխանությունները փորձում են նախաձեռնության համար տարբեր խոչընդոտներ հարուցել: Չնայած դրան, ստորագրահավաքը խափանել նրանց չի հաջողվում։ Եվ տեսնելով «Հայաքվեն» մեծ թափ է հավաքում, իշխանությունները փորձում են այն վարկաբեկել։ Մասնավորաբար, իշխանության ներկայացուցիչները և մերձիշխանական որոշ շրջանակներ սկսել են այնպիսի թեզեր շրջանառել, թե ստորագրահավաքը և նախաձեռնության նպատակների իրականացումը կարող են բերել նոր պատերազմի: Իբր դրա արդյունքում կարձակվեն Ադրբեջանի ձեռքերը, և թշնամին Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիա սկսելու հնարավորություն կստանա: Փաստացի իշխանությունները փորձում են հանրությանը վախեցնել նոր պատերազմով, ինչպես անում էին 2021 թվականի ընտրությունների ժամանակ, երբ երկընտրանքը ներկայացնում էին խաղաղության ու պատերազմի միջև։

Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե իշխանական այս քարոզչությունը ում համար է, գուցե միայն իրենց փոքրաթիվ կողմնակիցների, քանի որ դրանից ավելի անհեթեթ թեզ ներկայացնելը նույնիսկ անհնար է թվում: Բայց եթե առաջնորդվենք իշխանականների տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ նրանք ուղղակիորեն հաստատում են, որ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարելով, թե Արցախը Հայաստան է և վերջ, ուղղակի պատերազմ հրահրեց, քանի որ այդ հայտարարությունն Ալիևն օգտագործեց Արցախի դեմ ագրեսիա սկսելու համար: Իրականում այս մասին մեկ անգամ չէ, որ նշել են բազմաթիվ փորձագետներ։

Ինչ վերաբերում է բուն ստորագրահավաքին, ապա այստեղ գործ ունենք իրավական գործընթացի հետ, որը, շատերի կարծիքով, ընդհակառակը, կարող է միջազգային արենայում բավականին ուժեղ հաղթաթուղթ դառնալ Հայաստանի ու Արցախի համար՝ ցույց տալու հայ ժողովրդի միասնականությունն ու փաշինյանական պարտվողականության հետ անհամաձայնությունը։ Իսկ դա էապես կարող է ամրապնդել մեր դիրքերը: Ավելին, այդ միասնականությունը միայն կարող է էապես զսպել Թուրքիային ու Ադրբեջանին։

Առավել ևս, որ, ինչպես ժամանակն է ցույց տալիս, Հայաստանի գործող իշխանությունների պարտվողականության, զիջողականության ու վախվորածության հետևանքով Ադր- բեջանը նորանոր սադրանքների գնալու հակում ունի: Ավելին, որքան շատ է այդ վախվորածությունը, այնքան ագրեսիվ են թշնամու հայտարարություններն ու գործողությունները: Ուրեմն, ըստ իշխանությունների, ի՞նչն է հետ պահելու Ադրբեջանին ագրեսիայից, եթե ոչ գոնե Արցախի հարցում հայ ժողովրդի միակամությունը և միջազգային արենայում Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքերի ուժեղացումը:

Օրինակ՝ երբ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե իրենք խաղաղության են նախապատրաստվում, միթե դա հետ է պահում Ադրբեջանին սադրանքներից։ Իհարկե՝ ոչ։ Դեռ ավելին՝ Հայաստանից հնչող զիջողական հայտարարություններն ու ստեղծված իրավիճակի հետ հայ հանրության համակերպվելու մոտեցումներն ավելի են ոգևորում Բաքվին ու գրգռում նրա ախորժակը:

Մի խոսքով` պատերազմի թեման շահարկելն ուղղակի անհեթեթություն է։ Իրականում հարցի մեկ այլ կողմն է, թե ինչու է իշխանություններին այդքան անհանգստացնում «Հայաքվեի» ընդլայնումը: Խնդիրն այն է, որ նախ` դա հիանալի նախադեպ է ստեղծում իշխանություններին հեռացնելու հանրային միասնական օրակարգ ձևավորելու առումով:

Փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանությունները Արցախի ինքնորոշման և Հայոց ցեղասպանության հարցերում ուրացել են ու այլևս համահայկական շահերը չեն սպասարկում: Տեսնում ենք, թե ինչպես են նրանք մի կողմ նետում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցմանը ձեռնամուխ լինելու մոտեցումները` նախընտրությունը տալով թուրքերի հետ «ախպերությանը»: Մյուս կողմից` Փաշինյանն անձամբ է հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից՝ հայտարարելով, թե Արցախն Ադրբեջանի մաս է, և Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ Փաշինյանի հայտարարությունները քպական պատգամավորներն ու իշխանամերձ շրջանակները թութակի պես կրկնում են: Այսինքն՝ իշխանությունները լավ էլ գիտակցում են, որ «Հայաքվեի» նախաձեռնությունը հենց իրենց է վերաբերում, դրա համար էլ ամեն ինչ անում և անելու են խոչընդոտելու համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular