ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լաչինի միջանցքը ձեր Նիկոլն է փակել». «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի ՀԿ սեկտորի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովի հետ։ Հանդիպումն անցել է շատ թեժ մթնոլորտում, Լենցովն ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան Ռուսաստանն է, որքան Նիկոլ Փաշինյանը, եւ եթե վիճակագրությանը նայեն, ապա կտեսնեն, որ Լաչինի ճանապարհը փակվել է Փաշինյանի՝ «Արցախն Ադրբեջան է» հայտարարությունից հետո։

Ակտիվիստները հակադրվել են, թե Պուտինն է արցախցիներին երաշխավորել անվտանգ կյանք, եւ դա ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, սակայն հրամանատարը չի ընդունել, որ իրավիճակի միակ մեղավորը ռուսական կողմն է: Նաեւ նշել է, որ իրենք հրաման կատարող են, որոշումները պետք է քաղաքական հարթակում ընդունվեն։ Հրամանատարի հետ հանդիպումից ակտիվիստները հեռացել են դժգոհ եւ, որոշ տեղեկություններով, բողոքի ակցիաներ են պլանավորում:

Հանդիպմանը նախորդած երկու օրերին եւս ակցիաներ են արել խաղաղապահների շտաբի առջեւ, սակայն առավելագույնը 30 մարդ է մասնակցել։ Հանդիպմանը մասնակցել են Արթուր Օսիպյանը, Դավիթ Վանյանը, ով Սամվել Բաբայանի մտերիմներից է: Նրանք աչքի են ընկնում հակառուսական հայացքներով եւ Արցախում ընկալվում են որպես այլ պետության «ագենտներ»:

Արցախցիները կարծում են, որ սրանք ՀՀ իշխանությունների հրահրմամբ են հակառուսական տրամադրություններ հրահրում։ Տեղեկացանք, որ ավելի ուշ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները նույնպես հանդիպել են Լենցովին, եւ նա գրեթե նույն բաներն է ասել նրանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular