ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փակելով ԼՂ հակամարտության էջը՝ ՀՀ իշխանությունները բացում են Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու էջը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում հունիսի 15-ից հետո մինչ այդ առկա լարված իրավիճակը էլ ավելի սրվեց, երբ թշնամին ուղղակի արգելեց որևէ հումանիտար բեռի փոխադրումն Արցախ, այս պահի դրությամբ իրավիճակը գնալով ավելի է լարվում, «Փաստի» հետ զրույցում հայտնել է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

«Ներկայում թե՛ սննդամթերքի, թե՛ տնտեսական ապրանքների պակասություն կա, իսկ վառելիքի մասին խոսելն այլևս անիմաստ է։ Այնուամենայնիվ, որոշակի պաշարներ կան, և այդ պաշարների շնորհիվ Արցախը դեռևս գոյատևում է, կարողանում է դիմադրել, սակայն հասկանալի է, որ ցանկացած պաշար, վերջիվերջո, ինչ-որ պահի սպառվում է։ Ուստի, ունենք լարված իրավիճակ, որն այսպես երկար չի կարող շարունակվել, թեպետ թշնամին դեռևս մտադրություն չունի թուլացնել իր առավելապաշտական նկրտումները»,-նշել է Հ. Հակոբյանը։

Հաշվի առնելով հատկապես վերջին շրջանում լարվածության մեծացման փորձերը, ամենօրյա կրակոցները` մեր զրուցակիցը շեշտեց, որ ադրբեջանական կողմը երբևէ չի էլ թաքցրել իր նկրտումները։ «Ադրբեջանը բացահայտ կերպով հայտարարում է, թե «չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, չկա Լեռնային Ղարաբաղ, այն Ադրբեջան է և վերջ»: Ադրբեջանի բոլոր գործողությունները` սկսած հումանիտար կատաստրոֆա ստեղծելուց, վերջացրած ռազմական ագրեսիվ վարքագիծ դրսևորելը, միտված են այդ նկրտումներն իրականություն դարձնելուն։ Այս ամենն իրականացնելն ավելի հեշտ է դառնում Ադրբեջանի իշխանությունների համար այն պարագայում, երբ ՀՀ-ում կա իշխանություն, որի դիրքորոշմամբ՝ «Արցախն Ադրբեջան է», և որն այդպիսով ինչ-որ ձևով արդարացնում է Ալիևի գործողությունները։ Իրավունքների, ազատությունների մասին խոսելով՝ ուղղակի գեղեցիկ փաթեթավորում են իրենց այն դիրքորոշումը, թե «Արցախը հանձնելով՝ հանգիստ ենք ապրելու»: Մինչդեռ առավելապաշտական ցանկություններ ունենալով ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի մասով` հենց Ալիևն է ցույց տալիս, որ ՀՀ ներկա իշխանությունները չարաչար սխալվում են, որ մտածում են, թե Արցախը հանձնելուց հետո հանգիստ են ապրելու»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, Արցախի անվտանգության, ինչպես նաև տնտեսական անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսօր ոչ միայն ձեռքերը լվացել են Արցախից, այլ միազգային հարթակներում ինտենսիվ փորձում են ապացուցել, թե «Արցախն Ադրբեջանի մաս է»:

«Ցանկացած հակամարտության դեպքում միջազգային տարբեր կառույցներ ընդգրկվում են դրանք լուծելու գործընթացի մեջ։ Սա այն դեպքում, երբ կողմերը չեն կարողանում ինքնուրույն լուծել տարաձայնությունները։ Մինչև 2018 թվականն այդ տրամաբանության մեջ էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որովհետև կային հայկական և ադրբեջանական կողմեր, որոնցից յուրաքանչյուրը պնդում էր իր տեսակետը, միջազգային հանրությունն էլ փորձում էր միջնորդ հանդիսանալ, որ տարաձայնություններն ինչ-որ ձևով լուծվեն։

Ցավոք, 2018-ից սկսած, իսկ 2020-ից ավելի ակնհայտ կերպով ՀՀ իշխանությունը Արցախը զիջեց ադրբեջանական կողմին, որով վերացրեց այն տարաձայնությունները, որոնք առկա էին տարիներ շարունակ։ Հենց Հայաստանի ներկա իշխանությունները փակեցին ԼՂ հակամարտության էջը, որովհետև եթե պահանջներ չունես այն խնդրի մասին, որի շուրջ 30 տարի բանակցում էին, բնական է, որ բանակցությունները, որպես այդպիսին, ավարտվում են: Արցախի վերաբերյալ բանակցությունները, որպես այդպիսին, ՀՀ իշխանություններն իրենց ձեռքով փակեցին՝ ընդունելով, որ «Արցախը Ադրբեջանի մաս է», հույս ունենալով, որ այդպիսով կփրկեն ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը և կկարողանան հանգիստ ապրել։ Մինչդեռ դառը փորձը ցույց տվեց, որ հնարավոր չէ փրկել Հայաստանը՝ առանց Արցախի, իսկ Արցախը` առանց Հայաս- տանի»,-շեշտեց Հ. Հակոբյանը՝ ընդգծելով, որ նման տրամաբանությամբ Ադրբեջանի հետ շփվելն անընդունելի էր։

Անդրադառնալով թե՛ Արևմուտքի, թե՛ ՀՀ իշխա- նությունների այն համոզմանը, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է երկխոսության գնան, Հակոբ Հակոբյանը նշեց.

«Սա ուղղակի նշանակում է Արցախին մենակ թողնել իրենից թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ մի քանի անգամ մեծ պետության առջև։ Այն ժամանակ, երբ դեռ Արցախը բավականին մեծ անվտանգության գոտի, բավականին զարգացած տնտեսություն ու նաև ռազմական հնարավորություններ ուներ, չէին խոսում ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին։ 2020-ից հետո, փաստորեն, սկսեցին խոսել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, ու շատ զարմանալի է, որ այդ մասին խոսում են նաև ՀՀ իշխանությունները։ Երբ բացահայտ հայտարարում են, որ ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 հազար 600 քառակուսի կիլոմետրով, ու դրանից հետո խոսում Բաքու- Ստեփանակերտ երկխոսության մասին, իրենք ուղղակի սկսում են ինտեգրման գործընթացը։

Հենց ՀՀ իշխանություններն են դրդում բռնակցվել. եթե ընդունում ես, որ տարածքը և բնակիչները բռնակցված են Ադրբեջանին ու խոսում ես երկխոսության մասին, այդ պարագայում «տարածքի ժողովուրդը տվյալ պետության ղեկավարության հետ» ի՞նչ պետք է խոսի։ Փակելով ԼՂ հակամարտության էջը՝ ՀՀ իշխանությունները բացում են Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանին ինտեգրվելու էջը։ Մենք ԱՀ իշխանություններին բազմիցս հորդորել ու ասել ենք, որ պետք է բարձրացնեն սուբյեկտայնության հարցը, փորձեն միջազգային ձևաչափով բանակցային հարթակներ ստեղծել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular