ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ «Մալականի» ձորում տեղի ունեցած 3 երիտասարդների դանակահարությունից. վիրավորներից 2-ը եղբայրներ են, ահազանգողը եղել է Պարույր Հայրիկյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է երեկ՝ մարտի 6-ին, Մալականի այգուն հարակից Հրազդանի կիրճում դանակահարված անձանց ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 17 շենքի բակիչ, 21-ամյա Հարություն Հայրապետյանը, ով հիվանդնոց է տեղափոխվել «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ, 22-ամյա Վան Հայրապետյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գոռ Իսպիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին բժիշկները տեղեկացրել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալ, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին դեպքի մասին ահազանգել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով բնակվում է Դավիթաշեն Ձոր 1 թաղամասում և իր տան բակից նա տեսել է միջադեպը, և եթե Պ. Հայրիկյանը չահազանգեր ևԱրաբկիրի ոստիկաններն օպերատիվ չժամանեին, հնարավոր է՝ վիճաբանությունը ողբերգական ավարտ ունենար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. և Վ. Հայրապետյանները եղբայրներ են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 երիտասարդ տղա կա, ովքեր գտնվում են անօգնական վիճակում:

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Արդեն այգում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել էին անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 երիտասարդի, ում ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում էին համայնքային ոստիկանները, իսկ բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խումբը հիվանդանոցում էր: Դեպքի վայրում հայտնաբերվել էին բավականին շատ արնանման հետքեր, կոտրված ակնոց և արյունոտված «վադալազկա» և շապիկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular