ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրել այնպես, ասես... ոչինչ էլ չի՞ պատահել․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Զորավար Անդրանիկը հորդորում էր. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար»: Նա, ով իր ազգի համար արել է ամենն, ինչ կարող էր, դեռ մի բան էլ՝ ավելին, տեղ ուներ հորդորելու: Բայց ո՞վ ու որքանո՞վ է «հորդորվել» կամ «հորդորված»: Այ, նայում ես, ինչ­որ կառավարության նիստ է: Եթե կուզեք՝ կառավարության ինչ­որ նիստ է: Ու՝ ի՞նչ: Նրանցից քանի՞սը գլուխը բարձին դնելուց և քնելուց առաջ կարող է հաշվետու լինել առ այն, թե այդ օրն ինչ է արել հայ ազգի համար: Չնայած՝ ումից ինչ ենք սպասում...

Նրանք հիմա հանգի՜ստ նիստ են անում՝ իրենք իրենց հասարակական ­քաղաքական կարգավիճակների վրա զարմացած, ինչ­որ հարցեր են քննարկում՝ լուրջ-­լուրջ տեսքերով ու թանկ­-թանկ կոստյումների մեջ հարմարավետ տեղավորված: Իրենց մեծ-­մեծ պարգևավճարներով տնատեր դարձած՝ թոշակառուներին մի երկու-­երեք հազար դրամ են «փրթել» ու առիթ-­անառիթ «երեսով են տալիս», տեղն եկած տեղը՝ մուննաթ են գալիս: Տո հենց զայրանում էլ են, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Ու ապրում, նստում, ելնում, խոսում, շնչում­-արտաշնչում են այնպես, ասես... ոչինչ էլ չի պատահել: Չի՞ պատահել: Ոչի՞նչ: Իսկ հազարավոր զոհե՞րը: Իսկ թշնամուն հանձնված Հադրո՞ւթը, Քարվաճա՞ռը, Քաշաթա՞ղը: Իսկ մնացա՞ծ կորուստները:

Իսկ Շուշի՞ն ու հենց այս պահին, ինչպես ասվում է՝ «ռեալ ժամանակի ռեժիմում» մզկիթի վերածվող Ղազանչեցո՞ցը: Իսկ Արցախի ներկա վիճա՞կը, Արցախից ձեռքները լվանա՞լը: Ոչինչ չի՞ պատահել: Ու դրանք դեռ այդ կառավարության, այդ իշխանության բոլոր «ձեռքբերումները» չեն: Ելնում ես փողոց: Շոգ է: Նայում ես: Այնպիսի տպավորություն է, որ մարդկանց գլխավոր խնդիրը, նրանց հուզող հիմնական հարցը այն է, թե «տանը մնացած» ծիրանն ի՞նչ անել. ջեմի տակ դնե՞լ, թե՞ չրի: Գնում են, գալիս են, առնում են, վաճառում: Սակարկում են: Ապրում են: Այնպես, ասես... ոչինչ էլ չի պատահել: Հասկանո՞ւմ եք՝ ոչինչ: Մեկն ասում էր, չէ՞, թե՝ ձեր երեխաները «ոչնչի համար են զոհվել»:

Մինչ այդ գիտեինք, հավատում էինք, որ մեր լուսավոր տղաները հանուն Հայրենիքի են զոհվել, հանուն իրենց հարազատների, իրենց ծնողների, իրենց եղբայրների ու քույրերի, զորավար Անդրանիկի ասած՝ իրենց ազգի՝ խաղաղ ու անվտանգ ապրելու են զոհվել: Բայց մեկն եկավ ու ասաց՝ Հայրենիքը ոչինչ է, փաստորեն, ու զոհվել են... ոչնչի համար: Պարզ է մեկ բան. հասարակությունները, որոնք օրհասի պայմաններում ապրում են այնպես, ասես... ոչինչ չի պատահել, իրականում չեն ապրում: Մահանում են: Կուշտ կամ կիսաքաղց, հնարավոր է՝ ծիրանաչրի ձմեռվա պաշար կուտակած: Բայց չեն ապրում: Գլուխներդ բարձին դնելուց առաջ... Չնայած, չէ՛, մի էլ հիշեք, թե չէ՝ չեք քնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular