ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրելու համար կալանավորվել է ՊՆ զորակոչային բաժանմունքի պետը

ԻՐԱՎՈՒՆՔ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցությամբ, բացահայտվել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց, փաստաթուղթ կեղծելու եղանակով, զորակոչիկներին տարկետում տրամադրելու առերեւույթ հանցագործություններ կատարած հանցավոր խումբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Քննչական խմբի անդամների եւ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների մասնակցությամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, քննչական եւ այլ վարութային գործողությունների, այդ թվում՝ մեկ տասնյակից ավել հասցեներում միաժամանակյա խուզարկությունների արդյունքում պարզվել է հանցավոր խմբի անդամների՝ միմյանց փոխլրացնող գործողությունների ամբողջական շղթան, որը, թերեւս, վերջին ժամանակների ամենախոշոր բացահայտումներից մեկն է։

Մասնավորապես, պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետ Վ.Մ.-ն նախնական համաձայնության է եկել մասնավոր բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ա.Մ.-ի հետ, վերջինիս միջոցով՝ իր ներկայացրած զորակոչիկների փոխարեն գլխուղեղի «Արախնոիդալ կիստա» հաստատված ախտորոշում ունեցող անձի ներկայացնելու հետազոտության, ապա զորակոչիկների անուններով ստացված համապատասխան հետազոտության կեղծ ախտորոշմամբ ակտերը տրամադրել իրեն։ Այնուհետեւ Վ.Մ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, հետազոտության ակտերը ներառել է համապատասխան զորակոչիկների զորակոչային անձնական գործերում՝ այդ հիմքով զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար։

Իր հերթին, Վ.Մ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու նպատակով, Ա.Մ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ս.Վ.-ի, Ն.Հ.-ի եւ հաստատված գլխուղեղի «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ առողջական խնդիր ունեցող Է.Հ.-ի հետ, որի շրջանակներում Է.Հ.-ն մագնիսառեզոնանսային շերտագրման հետազոտություններ է անցել տարբեր բժշկական կենտրոններում Վ.Մ.-ի ներկայացրած զորակոչիկների փոխարեն, եւ արդյունքում վերջիններիս վերաբերյալ կազմվել է զորակոչից տարկետման իրավունք վերապահող ախտորոշում։

Վերոնշյալ գործընթացը կազմակերպելու եւ իրականացնելու համար բաժանմունքի պետ Վ.Մ.-ն յուրաքանչյուր զորակոչիկի համար որպես կաշառք պահանջել ու յուրաքանչյուրից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 9.762.743,2 ՀՀ դրամին համարժեք 25.000 ԱՄՆ դոլար գումար՝ ընդհանուր 29.288.229,6 ՀՀ դրամին համարժեք 75.000 ԱՄՆ դոլար գումար, որից յուրաքանչյուր դեպքով 2.000-ից 3.500 ԱՄՆ դոլար փոխանցել է Ա.Մ.-ին։

2023 թվականի հուլիսի 6-ին Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) երեք դրվագ հանցագործություն կատարելու համար։

Քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերեւույթ հանցանքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել նաեւ Ա.Մ.-ին, Վ.Ս.-ին, Է.Հ.-ին, Ն.Մ.-ին եւ Լ.Գ.-ին։

Վ.Մ.-ի եւ Ն.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ հանցավոր խմբի կողմից 2022 թվականի դեկտեմբերից մինչեւ 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում եւս 5 զորակոչիկների նույն եղանակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար յուրաքանչյուրից որպես կաշառք առանձնապես խոշոր չափերով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ստանալու վերաբերյալ, որի փաստական հանգամանքները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ այլ վարութային գործողություններ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular