ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորամասի և գումարտակի հրամանատարները 2020-ի հոկտեմբերին հրաժարվել են զինծառայության պարտականությունները կատարելուց

ԻՐԱՎՈՒՆՔ

Գնդապետ Ա.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ գնդապետ Ա.Գ.-ն, լինելով ՊՆ զորամասի առանձին մոտոհրաձգային գնդի բոլոր զինծառայողների պետը, հնարավորություն ունենալով ռազմական տեխնիկայի բոլոր միջոցների կրակով կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու տարածումը, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, չի կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու, վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու, ինչպես նաև ենթակա գումարտակների անձնակազմները ղեկավարելու վերաբերյալ իր անմիջական պետի՝ «Փիլոյան» խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Ա.Փ.-ի՝ օրինական և սահմանված կարգով տրված բանավոր հրամանը:

Ա.Գ.-ն պատճառաբանել է, որ գտնվում է բարոյահոգեբանական ընկճված վիճակում, հրաժարվել է մեկնել առաջնագիծ, ղեկավարել ենթակա անձնակազմին՝ այդ կերպ ռազմական դրության ժամանակ հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ։

Մեկ այլ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ փոխգնդապետ Ս.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:

Մասնավորապես՝ փոխգնդապետ Ս.Մ.-ն, հնարավորություն ունենալով ռազմական տեխնիկայի բոլոր միջոցների կրակով կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու տարածումը, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, չի կատարել իր անմիջական պետի՝ գեներալ-մայոր Ա.Փ.-ի՝ օրինական և սահմանված կարգով տրված բանավոր հրամանը: Մասնավորապես՝ Ս.Մ.-ն զինծառայողների խմբեր չի կազմել, բնագիծ չի վերադարձել, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։

Դատախազի որոշմամբ, 2023 թվականի մայիսի 31-ին Ա.Գ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):

2023 թվականի հունիսի 22-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունները և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular