Ինչ պատիժ կկիրառվի Նազիկ Ավդալյանի նկատմամբ. ինչու նա ոտքի չի կանգնել Թուրքիայի հիմնի ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն մանրամասնեց, որ երեկ Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացած դեպքի հանգամանքները. «Նազիկ Ավդալյանի փոխանցմամբ դա որեւէ ակցիա չի ենթադրել իրենից, պարզապես այդ պահին որդուց զանգ է ստացել եւ շտապել է պատասխանել նրան, քանի որ տղան տանը միայնակ է եղել: Կքանստելու հանգամանքն էլ պայմանավորված է եղել նրանով, որ հեռախոսն այդ պահին դրված է եղել լիցքավորման, լարն էլ կարճ է եղել, կքանստել է, որպեսզի կարողանա խոսել»:
Կարեն Գիլոյանը զրույցում նշել է, որ Ավդալյանը խոսել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ, բացատրել իրավիճակը, իրենք էլ կարծես ընդունել են. «Հնարավոր է, այո, նաեւ պատիժ կիրառվի նրա նկատմամբ»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։