ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջնաժամկետ Բաքվի առջև ու պատժամիջոցներ.Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի պահանջը Բայդեն-Հարիսի վարչակազմից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած հայտարարություններին և կոշտ քննադատության ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանի կազմում էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելու դիրքորոշման համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարյանը համարել է անխոհեմ և որակել որպես Արցախի 120․000 հայ բնակչության մահապատիժ։ Հայ դատի հանձնախմբի նախագահը նկատել է՝  նման վախկոտ կեցվածքը հարիր չէ Ամերիկայի նման պետության, որը ձգտում է միջազգային բազմոլորտ առաջնորդության։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները կրում է ինչպես բարոյական, այնպես էլ միջազգային իրավական պարտավորություններ՝ կանխելու էթնիկ զտումները: Ադրբեջանի գործողությունները հենց ապացույց են այն բանի, որ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների հայերը կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ։

Համբարյանն արձանագրել է՝ Արցախը պաշտպանելու համար ԱՄՆ վարչակազմի կողմից վճռական և կանխարգելիչ գործողություններ չձեռնարկելը Միացյալ Նահանգներին մեղսակից է դարձնում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման քաղաքականությանը։ Ավելին, վարչակազմը քաջալերում է ադրբեջանական ագրեսիան՝ շարունակելով ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, մերժելով ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին և բազմիցս չկարողանալով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների և իրավունքների ոտնահարման համար:

Ժամանակն է՝ Բայդեն-Հարիսի վարչակազմը կատարի Ամերիկայի բարոյական և իրավական պարտավորությունները՝ կանխելու ադրբեջանական ցեղասպանությունն Արցախի դեմ, մասնավորապես․

1.  ԱՄՆ-ը Բաքվի առջև պետք է խիստ վերջնաժամկետ դնի՝ շրջափակումը վերացնելու և Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի բոլոր գործողությունները դադարեցնելու համար։

2.  Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ն պետք է կիրառի «Գլոբալ Մագնիտսկու» և այլ պատժամիջոցներ, ամբողջությամբ կիրարկի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը և արգելափակի ամերիկյան զենքի կամ պաշտպանական ապրանքների փոխանցումն Ադրբեջանին։

3. ԱՄՆ-ը պետք է անհապաղ կոնկրետ գործողություններ ձեռնարկի Արցախում ցեղասպանությունը կանխելու համար՝ առաջնորդելով Արցախի ինքնակառավարման կարգավիճակի ճանաչման միջազգային ջանքերը և  պահանջելով ՄԱԿ-ի անվտանգության երաշխիքներ, միջազգային կայուն խաղաղապահ ներկայություն, ամերիկյան և միջազգային հումանիտար աջակցություն, Հայաստանի հետ ապահով տրանսպորտային, առևտրային և էներգետիկ կապ, բուֆերային գոտի և պարենային, ջրի և էներգետիկ անվտանգություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular