Ոստիկանությունը բերման է ենթարկել մեր հայրենակից, սպորտային կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն Կամո Ունանյանին
ԻՐԱՎՈՒՆՔՕրեր առաջ ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ազգությամբ հայ, սպորտային կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն Կամո Ունանյանին։ Նրա մեքենայից առգրավվել է շուրջ 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և ատրճանակ:
Աշխարհի կրկնակի չեմպիոնի լրատվամիջոցների հետ կապերի մենեջեր Աննա Մնացականյանը կայքին տեղեկացրել է, որ Կամո Ունանյանի փաստաբանը հայտնել է, որ վերջինս տեղափոխել են ԱՄՆ-ի ոստիկանության պետդեպարտամենտի հատուկ բաժին, սակայն առաջիկայում նրան բաց կթողնեն:
Փաստաբանը Աննա Մնացականյանի միջոցով փոխանցել է նաև, որ բավականաչափ հիմքեր չկան նրան կալանավորելու համար և նա ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ մեկ տարի է, ինչ չեմպիոնը տեղափոխվել է ԱՄՆ` բնակություն հաստատելու նպատակով:
Նյութի աղբյուրը`«Փաստինֆո»