ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կապոեյրա մարտարվեստ

ՍՊՈՐՏ

Հավանաբար քչերը գիտեն, թե ինչ է կապոեյրան: Իհարկե, ֆիլմերում և գովազդներում այն ​​ներկայումս դարձել է բավականին տարածված ժամանցային հավելում, և որոշ ռեժիսորներ չեն անտեսում այն հնարքներն ու ակրոբատիկան, որոնցով հարուստ է կապոեյրա մարտարվեստը: Բայց գործնականում ոչ մի տեղ այդ մարտարվեստի փիլիսոփայությունն արտացոլված չէ: Իսկ  սկզբունքորեն ինչո՞վ է այդ մարտարվեստը տարբերվում մարտարվեստների այլ շատ ուրիշ տեսակներից:
Կապոեյրայի դասերի շնորհիվ մարդիկ կարող են ոչ միայն ձևավորել գեղեցիկ ուժեղ մարմին, այլ նաև էներգիայով լիցքավորվել, ձեռք բերել կյանքի դժվարին իրավիճակներում արագ արձագանքելու ունակություն և պարտադիր չէ, որ դա կապված լինի փողոցային կռիվների հետ: Կապոեյրան պարզապես ապրելակերպ է:
Կապոեյրայում հարձակվողներ կամ պաշտպանվողներ չկան, ցանկացած հարձակում կարելի է հետ մղել, իսկ պաշտպանությունը վերածել հարձակման:
Իսկ ինչպե՞ս է սկսվել կապոեյրայի պատմությունը:
Այդ մարտարվեստը գալիս է Բրազիլիայից՝ Կապոեյրայից, որտեղ շաքարեղեգի պլանտացիաներում աշխատում էին Գվինեայից, Անգոլայից, Մոզամբիկից և Կոնգոյից բերված սևամորթ ստրուկները: Շատերը չէին դիմանում ստրկությանը և փախչում էին անտառներ, որտեղ էլ կազմակերպում էին մի տեսակ ենթամշակույթ՝ աֆրիկյան և հնդկական մշակույթների խառնուրդ։ Այսպես թե այնպես, կապոեյրան կրում է պարի նշաններ, սակայն վեճ կա այն մասին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել. երիտասարդ ռազմիկների պարը, թե՞ պարզապես աֆրիկյան այն ազգային պարը, որը հետագայում մարտական ​​երանգ է ստացել։
Կողքից նայելիս, նույնիսկ պլանտացիաներում, ոչ մի կասկածելի բան չկար. ստրուկներն երեկոները հավաքվում էին զվարճանալու, բոլորովին անմեղ գործերով էին զբաղվում, երգում իրենց ժողովրդական երգերը, ծափ էին տալիս ու թմբուկ խփում, նաև պարում։ Եվ պարողների անհասկանալի գեղեցիկ շարժումները պար էին հիշեցնում, ոչ թե ձեռնամարտ։ Վերահսկիչներն ոչինչ չէին կասկածում, իսկ ստրուկները ստեղծել էին պար, որը մահաբեր, ծիսական հմայություն էր, որում բառերի փոխարեն շարժումներ էին։ Ժամանակ անցավ, և 19-րդ դարի վերջում ստրկությունը վերացավ։ Այնուամենայնիվ, դա քիչ օգնեց  մետիսներին, նեգրերին ու հնդկացիներին, նրանք գործնականում մնացին օրենքից դուրս: Եվ կապոեյրան նույնպես, ինչպես նաև այն ամենն, ինչ պատկանում էր երկրի ոչ սպիտակամորթ բնակչությանն, արգելվեց: Բրազիլիայի հռչակումն որպես հանրապետություն դարձրեց կապոեյրան ամբողջովին ընդհատակյա պայքարի ձև: Միայն քառասուն տարի անց երկրում փոխվեց քաղաքական իրավիճակը, և այդ ժողովրդական արվեստը սկսեցին ողջունել կյանքի բոլոր ոլորտներում։ Կապոեյրան  ճանաչվեց որպես մարտարվեստ, սպորտ, որը միավորում է յուրահատուկ կոլորիտը, մարտարվեստը, սպորտը և հզոր էներգիան։
 

Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular