ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի ղեկավարությունը կործանում է պետականությունը, ծառայողները մեդալներ են ստանում. Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր, երբ երկրի ղեկավարությունը բացահայտորեն կործանում է հայոց պետականությունը, իսկ Արցախը հայտարարում է թշնամու տարածք` այդ ընթացքում, որոշ ծառայողներ, դավադիրների որոշմամբ պարգևատրվում են մեդալներով, կոչումներով ու շքանշաններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Պետական ավանդույթային խորհրդանիշներից մեկն էլ պետական պարգևներն ու բարձրագույն կոչումներն են: Հայաստանում երկար տարիներ պատիվ և ձգտում է եղել պետական պարգևի արժանանալն ու նախագահների հրամանագրերով պարգևատրվելը: Մեդալը, շքանշանը, բարձրաստիճան կոչումը` յուրաքանչյուր գործչի համար նոր նվաճումների շարժառիթ էր, պատիվ, հարգանք և գնահատական:

Օրինակն իմ վրա բերեմ:

Երբ ՀՀ նախագահ Սարգսյանի հրամանագրով ես և շատ այլ պետական-քաղաքական պաշտոնյաներ պարգևատրվում էինք «Մխիթար Գոշ» կամ այլ պարգևներով` այդ տարին հայ ժողովուրդը նշում էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Աշխարհում անկյուն չկար, երկիր չկար, խորհրդարան չկար (բացառությունյամբ որոշ երկրների), որտեղ ինչ-որ կերպ չհիշատակվեր, չոգեկոչվեր, կամ չդատապարտվեր Հայոց Ցեղասպանությունը: Աշխարհի տարբեր անկյուններից հայ ժողովրդին հարգանք, սատարում և համակրանք էին հղում:

Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պերոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին և´ Հայաստանում, և´ Արցախում, և´ Սփյուռքում, և´ Աշխարհում գիտեին, տեսնում էին, թե ինչի՞ համար են մարդիկ պայքարում, այդ թվում նաև օտարերկրյա մեր բարեկամներին տրված պարգևներով: Աշխարհը հարգում էր Հայաստանին, հայ ժողովրդին, գնահատում էր նրա ձգտումը: Անձամբ ինձ, բազմաթիվ անգամներ տարբեր երկրների պատգամավորներ ու նախարարներ դրվատանքի ու հարգանքի խոսքեր են ասել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին: Մարդիկ հարգում էին ՀՀ ղեկավարների ու հայ ժողովրդի պայքարը:

Իսկ այսօր, երբ երկրի ղեկավարությունը բացահայտորեն կործանում է հայոց պետականությունը, իսկ Արցախը հայտարարում է թշնամու տարածք` այդ ընթացքում, որոշ ծառայողներ, դավադիրների որոշմամբ պարգևատրվում են մեդալներով, կոչումներով ու շքանշաններով:

Տիկնա´յք և պարոնա´յք, ձեզանից ոմանք գուցեև արժանի են ինչ-որ պարգևների, բայց մի բան լավ հիշեք. վաղը այդ մեդալները, կոչումներն ու շքանշանները ամոթից չեք իմանալու թե որտեղ...

Մի խոսքով` հասկացաք:

Կարելի է հետաքրքրվել և պարզել, թե ժամանակին ի՞նչ են արել ֆրանսիացիները` մարշալ Պետենի, կամ նորվեգացիները` Վիդ¬կուն Կվիս¬լին¬գի ղեկավարած կառավարությունների կողմից ստացած պարգևներն ու կոչումները:

Հ.Գ.

Ընդհանրապես, աշխարհում չի կարող լինել մի երկիր, որն իր ոչ բարով ղեկավարների պատճառով անընդհատ նսեմանա և կորցնի, իսկ նրանց կողմից շնորհած պարգևներն արժեք ունենան:

Հ.Գ.

Բյուջեից վճարվող պարգևավճարները վկա, ցույց տվեք մեր երկրում թեկուզ մեկ իշխանական պաշտոնյա, որի ջանքերը մի աննշան օգուտ են տվել մեր երկրին (ցանկացած ոլորտում) և ես հրապարակային ներողություն կխնդրեմ իմ այս գրառման համար (չեմ բացառում, որ նման անհատներ լինեն):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular