Կրեմլում հայտարարել են, որ չեն կարող եւ չեն ցանկանում հետեւել Պրիգոժինի տեղաշարժերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլում չեն հետեւում Եվգենի Պրիգոժինի տեղաշարժերին, դրա համար հնարավորություն եւ ցանկություն չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Ո՛չ, մենք չենք հետեւում նրա տեղաշարժերին, չունենք դա անելու ո՛չ հնարավորություն, ո՛չ ցանկություն»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլը հետեւում է Պրիգոժինի տեղաշարժերին՝ հաշվի առնելով վերջին հաղորդագրությունները, որ նա գտնվում է Ռուսաստանում: