Լուկաշենկոն պատմել է, թե ինչ ապագա կարող է ունենալ «Վագներ» ՄՌԿ-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կարող է պայմանագիր կնքել «Վագների» հետ, եթե ՄՌԿ-ն տեղակայվի նրա տարածքում։
Լուկաշենկոյի խոսքով՝ մինչ այդ Եվգենի Պրիգոժինն իրեն տեղեկացրել էր, որ ՄՌԿ-ն «հետագայում կաշխատի ի բարօրություն ՌԴ-ի։ Նախատեսվում է, որ մասնավոր ռազմական ընկերությունը «մինչեւ վերջ կկատարի իր պարտքը»։
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ «Վագներին» առաջարկել են տեղակայվել հանրապետության նախկին ռազմական քաղաքներում։ Այժմ ՄՌԿ վերատեղակայման հարցը լուծված չէ, նշել է Լուկաշենկոն։