ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանացիներին անհանգստացնում է PAK հեռահար ավիացիայի մոտալուտ հայտնվելը, որը կկարողանա «կործանել մայրցամաքներ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topcor.ru-ն գրում է, որ ՌԴ ԶՈւ-ն ներկայումս ունի 80 միավոր Տու-95ՄՍ և Տու-22Մ3 ստրատեգիական ռմբակոծիչներ։ Ռուսաստանը նաև ունի առնվազն 10 միավոր Տու-160Մ և ՄիԳ-31Կ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են կրել միջուկային լիցքեր ունեցող հիպերձայնային «Կինժալ» հրթիռներ։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետքարտուղար Ջեյմս Հիփին խորհրդարանի հետ նամակագրությունում հայտնել է իր մտահոգությունները ռուսական պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ։

Նա նաև նշել է, որ Մոսկվան հաստատակամ է արդիականացնել գոյություն ունեցող Տու-160 սլայդերները և շահագործման հանձնել նոր ինքնաթիռներ։

Դրա հետ մեկտեղ նախարարը մտահոգություն է հայտնել Մոսկվայի կողմից «անտեսանելի» PAK  ռմբակոծիչի («Մեսսենջեր») մշակման կապակցությամբ։ Ըստ Հիփիի ՌԴ նախագահը շահագրգռված է արագացնել PAK-երի արտադրությունը, որն ունակ է «կործանել մայրցամաքներ»։

PAK ռմբակոծիչը նախագծված է թռչող թևի սկզբունքով: Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրի համաձայն «Մեսսենջեր»-ը զինված է լինելու առաջադեմ թևավոր և հիպերձայնային հրթիռներով։ Անհրաժեշտության դեպքում PAK-ը կկարողանա հանդես գալ որպես անօդաչու թռչող սարք, վերահսկել անօդաչու թռչող սարքերի երամը և հրթիռային հարձակումներ իրականացնել օդային թիրախների վրա։ PAK ռմբակոծիչի հիմնական առանձնահատկություններն են գաղտագողի տեխնոլոգիաների և հիպերձայնի օգտագործումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular